ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Monday, January 3, 2011 1:36 - 3 քննարկում

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ(«Հայկական Հարցի Շուրջ» գրքից):

Հայաստանյան հասարակությունը վերջին տարիներին սկսել է հետա-քըրքրություն դրսեւորել աշխարհի բացարձակ կառավարմանը ձգտող մութ ուժերի քողազերծմանը միտված հրատարակությունների նկատ-մամբ: Այդ շարքից են «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները» եւ Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքերի հայերեն թարգմա-նությունները (2006 թ.): Հասարակական հայտնի գործիչ Խաչիկ Ստամ-
354
բոլցյանի նախաձեռնությամբ 2008 թվականի աշնանը Երեւանում լույս տեսավ հերթական գիրքը` բրիտանացի հեղինակ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի հայե-րեն թարգմանությունը: Ա-5 չափսի 281 էջ ծավալով գիրքն անգլերեն բնագրից թարգմանել է Վարազդատ Ավագյանը: Հրատարակչության կամ հրատարակչի մասին նշումներ գրքում չեն տպագրվել: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա աշխատակից եւ իր գործունեության բերումով շատ գաղտնիքների հասու դարձած Ջոն Քոլեմանի զգայացունց գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվա-կանին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ ամբողջ աշխարհը համակվել էր համաշխարհային նոր կարգի (աշխարհակարգ) երկունքի ցավերով: Անցել է ավելի քան մեկուկես տասնամյակ, նոր իրողություններ են ի հայտ եկել, սակայն չի փոխվել հիմնականը` մութ ուժերի անթաքույց ձգտումը` կառավարելու ամբողջ աշխարհը, եւ բացի վերնախավային մի փոքր քանակից, համայն մարդկությանը վերածելու սկզբում ճորտի, այն-ուհետեւ` ստրուկի: Ահա այս զազրելի նպատակի իրագործման մեխա-նիզմները, տեխնոլոգիաները, դրանց գործիք միջազգային տարաբնույթ կազմակերպությունները, ինչպես եւ ծրագրող ու գործադրության դնող տարազգի չարամիտ դեմքերին հանրությանն է ներկայացնում Քոլեմանի այս աշխատությունը: Թե ի՞նչ վտանգավոր ձեռնարկ է սա համաշխարհային տիրապետության ձգտող ուժերի ծրագրերը խանգարելու տեսակետից` պարզից էլ պարզ է: Ահա թե ինչո՛ւ մոսկովյան ռուսերեն թարգմանության մեջ բացակայում է թարգմանչի անունը` ի տարբերություն հայերենի, որի թարգմանիչը ոչ մի-այն չի վախեցել հնարավոր հետեւանքներից, այլեւ հիմնական շարա-դրանքին իր կցած` էջատակի շատ արժեքավոր ծանոթագրություններով է՛լ ավելի շահեկան ու հասկանալի է դարձրել գրքի բովանդակությունը հայ ընթերցողի համար: Վարազդատ Ավագյանն ամբողջովին հասկացել է խնդրի էությունը, որն իր արտացոլումն է գտել որպես նախաբան ընթեր-ցողին ուղղված նրա խոսքում (էջ 3-18): Իր խոսքի առաջին իսկ էջում նա գրում է. «Պետությունների ղեկավարներ դնողն ու վերցնողը մի գեր-գաղտնի ու գերհզոր կազմակերպություն է, որի անունն է 300-Ի ԿՈՄԻՏԵ: Սրա նպատակը աշխարհի մեկ միասնական կառավարություն ստեղծելը եւ այն գլխավորելն է: Այս բանը նա իրականացնում է պետությունները թուլացնելով, ինչն անում է նախ եւ առաջ երկրի արդյունաբերությունը քանդել տալով եւ թմրամոլություն ու անբարոյություն սերմանելով:
Կոմիտեի ծրագիրն ամբողջովին ազգավնաս, մարդավնաս ու հոգեկործան է: … Նրա վերջնական նպատակը ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԽՈՐՏԱԿԵԼԸ
355
ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՃԱՆԿԵԼՆ Է: 300-Ի ԿՈՄԻՏԵՆ 666-Ի` ՆԵՌԻ ՈՒՂԻՆ ՀԱՐԹՈՂՆ Է, ՆՐԱ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԸ» (այստեղ եւ հետագա տողերում մեջբերումների մեծատառերն ու ընդգծումները գրքինն են – Գ. Յ.): Այսքանով կարծես շատ բան ասված է, մասնավորաբար հասկանալու համար ՀՀ-ում եւ աշխարհում տեղի ունեցած եւ մեր օրերում շարունակ-վող իրադարձությունները, երբ «համաշխարհայնացում», «կայուն զար-գացում», «էկումենիզմ» եւ նման փայլփլուն խոսքերով համընդհանուր պատերազմ է հայտարարված ամեն ազգային ու մարդկային վսեմ գաղա-փարին եւ գործին: Թարգմանիչը եւս գիտակցում է այս տխուր փաստը: Նա գրում է. «… այսօր Հայաստանի վրա է բացվել ամբողջ աշխարհի կո-յուղին, որը բոլոր ծորակներից աղբաջուր է հոսեցնում երեխաների հոգի-ների մեջ» (էջ 12): Կավելացնեինք, որ այդ կեղտը հոսեցվում է բոլոր տա-րիքի հայերի հոգիների եւ մտքերի մեջ` գիտակցության ձեռնածման (մանիպուլյացիա) տարբեր տեխնոլոգիաների կիրառումով, այդ թվում` ամենագարշելի արտասահմանյան ու տեղական «սերիալներով», որպի-սիք «վաթսունական թվականներին … չէինք հանդուրժի, իսկ հիմա սա համարվում է նորմա» (Ջոն Քոլեման, էջ 102):
Քոլեմանն անհերքելի ապացույցներով վկայում է, որ համաշխարհային թմրառեւտուրը գտնվում է 300-ի կոմիտեի անմիջական հսկողության ներ-քո, եւ որեւէ նորամուտ անձ կամ խմբակ դաժանորեն պատժվում է: Թմրե-ցուցիչներից ստացվող աներեւակայելի եկամուտների համար կոմիտեն երբեմն նույնիսկ պատերազմներ է սանձազերծում: Կոմիտեի անդամներն իրենք իրենց անվանում են «օլիմպոսցիներ», այսինքն` ընտրանիների ընտրանին: Նրանց «դավաճանական գործունեության մասին իրական տեղեկություն ստանալը շատ դժվար է» (էջ 24): Ուշագրավ է Քոլեմանի նկատողությունը Պարսից ծոցի երկրորդ պատերազմի (Իրաքի ներխու-ժումը Քուվեյթ) համար ասված, որն ավելի արժեւորվում է այսօր` Սադ-դամ Հուսեյնի ցուցադրական մահապատժի եւ Իրաքում ամենօրյա արյու-նահեղությունների հետնաբեմի վրա. «Իրաքից ցուցադրական օրինակ սարքեցին, որպեսզի մյուս ոչ մեծ երկրները իրենց բախտը իրենք որոշելու փորձ իսկ չանեն» (էջ 29): 300-ի կոմիտեի գլխավոր թշնամիներից է «ազգ» հասկացությունը, նա ամեն ինչ անում է ազգային պետությունները ոչըն-չացնելու համար: Այդ նպատակին հասնելու միջոցների շարքում է ամեն ազգային երեւույթի արհամարհումը կամ այլանդակումը, համատարած պայքարը ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժանապատ-վության դեմ: «Օլիմպոսցիների» նպատակներից է նաեւ կրոնների, հատ-կապես քրիստոնեության կործանումը` բոլոր կրոնները փոխարինելով համաշխարհային միասնական կառավարության ստեղծած կրոնական ուղղությամբ, «որը կարվի «աստվածընտիր ժողովրդի» մասին առասպելի միջոցով պաշտամունքի հետեւորդներին հրեաների հետ նույնականաց-
356
նելով» (էջ 44): Կոմիտեն աշխարհի բնակչության թվաքանակի սահմանա-փակման քաղաքականություն է վարում, սակայն ոչ միշտ հայտարարելով այդ մասին: Քոլեմանը մեջբերում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երբեմնի դեսպան Քլիվլենդի մի զեկուցումը, ուր այս հրեշը միտք է հայտնում, թե «Երրորդ աշխարհի երկրները պետք է իրենց մեջ որոշեն, թե սեփական բնակչութ-յան ո՞ր մասը պետք է ոչնչացվի» (էջ 40. համեմատել ՀՀ առաջին նախա-գահի` ՀՀ-ում մեկ միլիոն բնակչություն բարեկեցիկ ապրելու հնարավո-րության տեսակետի հետ): Համակարգչային տեխնիկայի միջոցով ամբող-ջական վերահսկողություն կհաստատվի մարդկանց վրա` նրանց կենսա-գործունեության «ամենածածուկ մանրամասներն» իսկ կուտակելով (համեմատել ՀՀ-ում «սոցիալական քարտի» պարտադրման դավադրութ-յան հետ), «իշխանությունը կկենտրոնացվի նրա՛նց ձեռքում, ովքեր վերա-հսկում են տեղեկանյութը» (էջ 49): Հավաքված տեղեկությունները կու-տակվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում գտնվող, «Մոնստր» («Հրեշ») անունը եւ «666» սատանայական թիվը որպես ծածկաթիվ (կոդ) կրող գերհզոր համակարգչում (էջ 50): Սա անհրաժեշտ է, քանի որ «ոչ մի դիկտատուրա, հատկապես համաշխարհային առումով, չի կարող գործել առանց յուրաքանչյուր անհատի վրա համընդհանուր հսկողություն իրականացնելու» (էջ 95): Հեղինակը ցավում է, որ «մեզ չի անհանգստաց-նում մեր ազատության գլխին կախված անգամ ամենավերջին սպառնա-լիքը` անհատական համակարգչային քարտերը» (էջ 103): Բարեբախտաբար, ՀՀ-ում, հասարակության թեկուզ փոքր մի մասին «սո-ցիալական քարտ» կոչված ստրկացման մեխանիզմը ոչ միայն անհան-գըստացրեց, այլեւ նրան ոտքի հանեց, ի վերջո ՀՀ Սահմանադրական դա-տարանի վճռով այդ «քարտ» կոչված պարտադրանքը վերացնել տալով, թեեւ, տարօրինակ կերպով, շատ հիմնարկներ իրենց աշխատողներից շարունակում են այդ ստրկացնող թղթակտորը պահանջել` թքած ունե-նալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վրա… Ընթերցողը քարտավորման համակարգի միջոցով մարդկանց կառավարելու մասին առատ նյութ կգտնի գրախոսվող գրքում: Ջոն Քոլեմանը հատուկ ուշադրություն է դարձրել 300-ի կոմիտեի վերա-հսկողության տակ գտնվող կառույցների միջոցով մարդկանց գիտակ-ցության վրա ազդելու ծրագրերին եւ դրանց կիրառման մեխանիզմներին: Կարծում ենք, որ գրքի ամենակարեւոր արժանիքներից է հենց ա՛յս կողմը, որին հեղինակը մի ամբողջ գլուխ է հատկացրել: Այս գլխից տեղեկանում ենք, որ «թեեւ 300-ի կոմիտեն արդեն ավելի քան 150 տարի գոյություն ունի, իր ներկայիս կերպն առել է մոտ 1897-ին» (էջ 75. ավելացնենք, որ այդ տարի հռչակվեց համաշխարհային սիոնական շարժման ծնունդը` ժամանակի բանկային համաշխարհային կենտրոն Շվեյցարիայում):
357
Այնուհետեւ նա մեկ առ մեկ թվարկում է շուրջ 40 կառույցներ` համառոտակի անդրադառնալով յուրաքանչյուրի գլխավոր դեմքերին, բնութագրիչներին եւ գործառույթներին: Նրանց մեջ տեսնում ենք ամենա-տարբեր բնույթի հիմնարկներ, նույնիսկ` արտաքինից անմեղ թվացող արհմիություններ, հակապատերազմական եւ հասարակական զանազան կազմակերպություններ, համալսարաններ, գիտահետազոտական ինստի-տուտներ… «Հասարակական կարծիք կերտելը ՕԼԻՄՊՈՍՑԻՆԵՐԻ թագի ադամանդն է», հայտարարում է հեղինակը եւ ավելացնում, «որովհետեւ նրանց մոտ մանկլավիկություն անող հազարավոր հասարակագետների եւ «նոր գիտությունների» մասնագետների, այլեւ նրանց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով կարելի է հասարակական ՆՈՐ կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջը եւ աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում» (էջ 87): Քոլեմանը օրինակներ է բերում Սադդամ Հուսեյնին ու նրա Իրաքին, ինչպես նաեւ գրքի հաջորդ էջերում, «Բիթլզ» խմբին եւ նրան հաջորդած ռոք ու հատկապես «հեւի մեթալ» կոչվող սատանայական երաժշտախմբերի շուրջը ստեղծված դրական քարոզչությունը: Ծախու ԶԼՄ-ների միջոցով մութ ուժերը հաջո-ղել են հասնել նրան, որ «այսօր ամուսնալուծությունը կշտամբանք չի հարուցում, ինքնասպանությունների թիվը շեշտակիորեն աճում է, սո-ցիալական կանոններից շեղումները եւ սեռական խաթարված հակում-ները, որոնց մասին հիշատակելը գռեհկություն էր համարվում կարգին միջավայրում, սովորական երեւույթ են դարձել եւ առանձնապես որեւէ բողոք չեն առաջացնում» (էջ 97): Գործածվում է եւս մեկ տեխնոլոգիա` ժողովրդավարության պիտակի տակ մարդկանց հեղեղումը նույն երեւույ-թի, անձի կամ դեպքի մասին բազմաթիվ, հաճախ` հակասական տեղե-կություններով, որի հետեւանքով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկնում` կորցնելով ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը: Սա տանում է այնպիսի վիճակի, որ «մեր հասարակությունն, ըստ երեւույթին, այլեւս չի ցանկանում ճշմարտությունն իմանալ» (էջ 98): 300-ի կոմիտեի «ուղեղային կենտրոնները» գտել են, որ անընդհատ նյարդացնցումների (սթրես) պայ-մաններում ապրող մարդը «դառնում է հեշտ կառավարելի. նա առանց դիմադրելու կենթարկվի յուրաքանչյուր հրամանի, ինչն էլ սույն մշակման նպատակն է» (էջ 120): Հեղինակն զգուշացնում է, որ «մեր հոգին կորցնելու վտանգի առաջ» ենք կանգնած (էջ 90), քանի որ մարդկանց անմարդկայ-նացումը կատարվում է համընդհանուր, համակարգված, եւ հաճախ քո-ղածածուկ, բայց եւ միշտ հետեւողականորեն:
Հեղինակը բազմատասնյակ էջեր է տրամադրել թմրառեւտրին ու դրանից ստացվող հսկայական գումարների «լվացման» տարբեր ձեւերին, որոն-ցում ընդգրկված են բազմաթիվ բանկեր, այդ թվում` ՀՀ-ում գործող միջազ-գային մի բանկ (անունը հաճախ է հիշատակվում գրքում, սակայն այստեղ
358
չենք տալիս` հակագովազդից խուսափելու համար): Նրանք ոչ միայն փողեր են «լվանում», այլեւ դրամավորում են թմրառեւտուրը (էջ 147): Իր դիտարկումներից Քոլեմանը հանգել է այն հաստատ համոզման, որ «հե-րոինի առեւտրաերթուղիները պաշտպանված են «բարձր իշխանություն-ների» կողմից» (էջ 149), իսկ ովքեր 300-ի կամքը չեն կատարում, պատըժ-վում են դաժանորեն: Հեղինակը բերում է Պանամայի նախագահ Նորիե-գայի օրինակը (էջ 151-152, ավելացնենք` Սադդամ Հուսեյն, Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, հերթի է կանգնած Բոլիվիայի նախագահ Մորալեսը, որը թմրառեւտրի դեմ պայքարի ամերիկյան պետական մարմնին վերջերս ամբաստանեց իր երկրում թմրեցուցիչների գործա-ծությունը… քաջալերելու համար): Քոլեմանը կատարում է մի դիտարկում, որը թույլ է տալիս հասկանալ, թե ՀՀ Կենտրոնական բանկն ինչո՞ւ վաճառեց ոսկու իր պահեստը թղթադո-լարի դիմաց, այն էլ երբ ոսկու ունցիան 400 դոլարի սահմաններում էր` ներկայի կրկնակիից ավելի գնի հետ համեմատած. «Անհամեմատ հեշտ է վախեցնել անկանխիկ կամ թղթադոլարի ձեւով պահուստներ ունեցող երկրին, քան այն երկրին, որը պահուստներ ունի ոսկով» (էջ 143): Ֆինան-սիստ չլինելով` Քոլեմանը եթե այսքանը հասկացել է, իրավունք չունե՞նք հարց տալու, թե ՀՀ ԿԲ ֆինանսիստ, ֆլան-ֆստանիստները 300-ի կոմիտեի մեխանիզմներից ուրիշ որեւէ բան սովորե՞լ են արտասահմանի «էլիտար» համալսարաններում… Իսկ ինչպե՞ս են 300-ի կոմիտեի անդամ դառնում: Բացի ժառանգական մի քանի տներից (կոմիտեում իրենց ներկայացուցչին այդ ընտանիքներն են ընտրում), մյուս անդամներն ընտրովի են: Քոլեմանն այս հարցին ըստ էության չի անդրադարձել, թեեւ նշել է, թե «միայն բարձրաստիճան մասոնը կարող էր 300-ի կոմիտեի կողմից ընտրված լինելու որեւէ հույս ունենալ» (էջ 163): Բազմաթիվ օրինակների հիման վրա հեղինակը եզրակացնում է, թե «արդեն ավելի քան 200 տարի 300-ի կոմիտեն է թե- լադրում Միացյալ Նահանգների արտաքին ու ներքին ողջ քաղաքակա-նությունը» (էջ 181-182): ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hayko
Jan 3, 2011 4:18