Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 29, 2010 0:45 - 13 քննարկում

“Լույսը” ձեր տրամադրության տակ է, հրավիրեք ասուլիս ու ես Հայությանը ներկայացնեմ քրիստոնեության դաժանանենգ հետքը…

Հարգելի Հարօ Մհերեան.
Ինձ ուրախացնում է փաստահիմնավորվածության գաղափարը եւ ընդհանրապես, եթե որեւէ գիտապատմական եթեւույթ չունի մաթեմատիկական հիմնավորում՝ մոգություն, շամանություն է դա: Ամենասկզբից ասեմ, որ մաթեմատիկա չի, այլ մատըմատիգա է, հայերեն ծագմամբ՝ Մատենադարան գործ N 1771, Հայերը հազարամյակներ 6000-յակը թվաբանական 4 գործողություններով հաշվել են տասը մատերի օգնությամբ, որի պատճառով էլ անվանվել է մատը մատի վրա գա:
Քրիստոնեությունը դա հավատամք չի՝ ինչը բնական օրենքների բերմամբ է պայմանավորված (Արեւի, Լուսնի… պարտադիր կարիքը), այլ կրոն է, ինչը կրել, ուսերին կրել արմատից է եւ մարդու համար անպայման պարտադրված: Օրինակ՝ քրիստոնեության բռնամուտքը Հայաստան, Թոնդրակյանների ու պավլիկյանների առաջանալը, ջհուդության մելիքականացումը Հայոց իշխանների փոխարեն, պետականության կործանումը:
— “Հիսուս Քրիստոսը նույն Եհովան է”,-Բառարան սուրբ գրոց էջ 319:
–Իսկ Եհովան, որպես հավերժ թշնամու՝ Հայերին ազգից-ազգ պատերազմ է հայտարարել. Բիբլիա, ԵԼԻՑ ժԷ.16:
–Հիսուսը 8-րդ օրը թլփատված ջհուդ է,- ՂՈՒԿԱՍ  Բ.21:
–Հիսուսը Աստված չի՝ Դավիդի 42-րդ սերունդն է,- ՄԱՏԹԷՈՍԻ  Ա.1-18:
–Հիսուսին՝ իրեն իսկ լավ ճանաչող ջհուդները քարկոծում են սուտ Աստված ձեւանալու պատճառով,-ՅՈՎՀԱՆՆԷՍ  ժ.33:
–Հիսուսին՝ իրեն իսկ լավ ճանաչող ջհուդները ծեծում են ու ասում, որ պոռնիկ Մարիամից է ծնված,-ՅՈՎՀԱՆՆԷՍ  Ը.41-44
–Հիսուսին 50-52 տարեկանում են սպանել ջհուդները, ոչ թե 33 տարեկանում են խաչել,-ՅՈՎՀԱՆՆԷՍ  Ը.56-59:
–Հիսուսը չի համբարձվել՝ նրան թաղել է սինհեդրոնի անդամ Նիկոդեմոսը գերեզմանի մեջ,-ՅՈՎՀԱՆՆԷՍ  ժԹ.39-42:
–Հիսուս Քրիստոսը քարոզում է՝ “մի երեսիդ խփում են՝ մյուսը դեմ տուր”, “թշնամուդ հարգիր”, “մի դատիր, որ չլինես դատված”, “շապիկդ հանում են՝ բաճկոնդ էլ տուր”: ՈՒ Դուք, պարոն Մհերեան, ուզում եք, որ այս ոգով ներշնչված ազգը ամուր պետականություն ունենա: Իսկ Ձեր թվարկած պետություններից որն է
այս թեզերով ուղղորդվել՝ Ամերիկան, որի ջհուդալափերը շաղախված են արյան մեջ, Ռուսաստանը, որի ազատագրած Հայաստանը այսօր Դեր-Ձորից փրկվածների օգնությունն է մուրում, թե քրիստոնյա Հռոմն ու Բյուզանդիան, որոնք դրեցին կործանման հիմքն ու կործանեցին քրիստոնյա Հայաստանը:
Ես փաստարկներն ու մաթեմատիկական հիմնավորումները դեռ շատ երկար կարող եմ շարունակել, հարգելի պարոն Մհերեան, եթե դրա կարիքը կա, “Լույսը” ձեր տրամադրության տակ է, հրավիրեք ասուլիս ու ես Հայությանը ներկայացնեմ քրիստոնեության դաժանանենգ հետքը իր սուրբ պատմության վրա:

LEVON



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Dec 29, 2010 5:26