ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 29, 2010 19:13 - չքննարկված

ՀՌԱԿ-ի հարգելի Համակիրներ

Հարություն Առաքելյան
hrak.am
harakelyan@gmail.com
46.70.123.167

2010/12/29 at 9:34 am

ՀՌԱԿ-ի հարգելի Համակիրներ
Հարգելի Հակոբ Մարգարյան
Դուք հանդիսանալով ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀԻ առավել ակտիվ մասնակիցներ, Ձեր գնահատականները ՀՌԱԿ-ի եւ իմ հանդեպ բացի հաճելի լինելուց, առավելաբար պատասխանատվության զգացումներ են առաջացնում, որի համար անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում:

Հրաժարականիս հետ կապված ցանկանում եմ միանգամից նշել, որ սա իմ որոշումն է եւ որեւիցէ պարտադրանք չի եղել եւ թող մեծամտություն չհամարվի ասածս` չէր էլ կարող լիներ, քանի որ իմ` ՀՌԱԿ-ի ատենապետության անցած 8 տարիների ընթացքում բազմակի են եղել ինձ լռեցնելու փորձերը, վերջին 2 տարվա ընթացքում առավել ուժգնացան, սակայան այս կայքը “վկա” – չեմ լռել, ասել եմ ճշմարտությունը, որքան էլ դառն է եղել եւ չեմ էլ մտածել, թե ում դուրը չի գալիս ասածներս…

Այնպես որ, “վախներս վաղուց բռնած է”… շատ բան տեսա եւ սովորեցի այս իրական պատասխանատու պաշտոնին…

Սկզբում փորձեցին կաշառել, հետո վարկաբեկել սուտ պատմություններով, հետո եղավ հարձակում ինձ վրա 2 ստահակների կողմից, որոնք ինձ դրել էին կաբինետային ֆունկցիոների տեղ, չիմանալով որ, երկար տարիներ բոքսով եմ զբաղվել… հետո անցան մտերիմներիս` զրկելով լիցենզիայից, կազմակերպվեցին “հարկային ստուգումներ”, հետո եղան աշխատանքից ազատումներ, արհեստածին դատական գործեր հարուցվեցին… հետո իմ հանդեպ դատ արեցին առանց ինձ ու հետախուզում հայտարարեցին եւ հետախուզման մեջ գտնվելով ինձ ընդունեց ԼՂՀ Նախագահը, մասնակցեցի միջազգային կոնֆերանսի եւ կարելի է ասել մինչօրս հանված չէ իմ վրայից այդ հետախուզում կոչված կապիկությունը…. ՀՌԱԿ-ի ներսում էլ փորձեցին պառակտման երեւույթականություն հաղորդել` դա էլ տապալվեց… եւ վերջում կատարեցին “շատ խելացի քայլ”` ստեղծեցին ՀՌԱԿ-ին նույնանուն կուսակցություն, որպեսզի ընտրողների մոտ խառնաշփոթություն առաջացնեն եւ այսօր, այդ իրենց ստեղծած ԿԱՂ ԲԱԴԻԿ – “կուսակցությունը” հայհոյում է հենց իր ստեղծողներին, քանի որ անտեր է մնացել` դարձել օգտագործված ու դեն շպրտված… մեր հակառակորդները հասկացան, որ անիմաստ է պայքարել մեր դեմ` քանի որ հաղթանակները մեր կողմն են եղել եւ դժվարություններն էլ հաղթահարելուց հետո ավելի են կարծրացել մեր շարքերը…

Եվ ՀՌԱԿ-ի ու իմ անձնական բոլոր հաղթանակների համար պարտական եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, ինչպես նաեւ Ձեզ ու ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ ստեղծողներին եւ հատկապես այս կայքէջի Կանաց Մատյան Գնդին, որոնց գնահատատականները ՀՌԱԿ-ի հանդեպ եղել են ուղեցույց մեր համար…

Հետեւաբար բոլոր մեր համախոհներին ուզում եմ հանգստացնել, որ ՀՌԱԿ-ի ղեկավար թիմի եւ վարվող քաղաքականության փոփոխություն չի լինելու…

Չեմ թաքցնում, ստացել եմ տասնյակ աջակցության նամակներ եւ հեռախոսազանգեր, լսել մտահոգություններ հրաժարականիս առիթով, սակայն բացատրություններս կարծես բավարար են համարվել… Նաեւ մտահոգության հեռախոսազանգեր եմ ստացել “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներից, հետեւաբար նրանց էլ ցանկանում եմ շեշտել, որ շարունակելու եմ ղեկավարել ՀՌԱԿ Տնտեսական հանձնախումբը եւ հետեւել “նաիրիտյան” գործընթացներին…

Ինձ մնում է իմ եւ Ընկերներիս անունից շնորհավորել Ձեր բոլորի գալիք Նոր Տարին եւ ցանկանալ 2011-ին Հայության ինքնագիտակցության ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ` ի փառս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ…

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական
Կուսակցության գործադիր-փոխատենապետ
Հարություն Առաքելյան

Երեւան, 29 դեկտեմբերի, 2010թ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ