ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 28, 2010 5:58 - 2 քննարկում
Թուրքիան միշտ թքած ունի ԱՄՆ-ի և Եվրոպայի կարծիքների վրա: Դա հայերի համար լա՞վ է, թե վատ:
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Դեկտեմբեր 28, 2010 | 12:26
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, շնորհավորանքում, մասնավորապես ասված է. «Անկեղծորեն հավատում եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները հետայսու էլ կզարգանան»:
Դեկտեմբերի 24-ին Բելառուսի ԿԸՀ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին 79,65 տոկոս քվեներով հաղթող է ճանաչել նախագահական ընտրություններում: Ընդդիմությունը հայտարարում է տոտալ կեղծիքների մասին: