ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 28, 2010 2:10 - 1 քննարկում

Գեներալի վիճակը բարդացավ

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ առավոտյան 8.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Էջմիածնի բնակիչ, 1955թ. ծնված Գևորգ Այվազյանը՝ «Ճուտ Գևորգ» մականունով։ Հիշեցնենք, որ վերջինս Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ 00 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել)։ Գևորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ում։ Ըստ շրջանառվող լուրերի, «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ում Գևորգը Ֆինանսական հարցերով է զբաղվել և չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, և Գևորգը ինքնասպանության փորձ է արել։
Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գևորգի» և ընկերության ղեկավարների միջև, ինչ-որ հարցերի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, և վիճաբանության ընթացքում կրակել են Գևորգի վրա։ Այս գործը մայրաքաղաքի իրավապահների քննության տիրույթում է, և չի բացառվում, որ այն ճակատագրական դառնա գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ «վերևներից» իսկությունը բացահայտելու հրահանգ կա։ Երեկ երեկոյան «Առավոտին» հայտնի դարձավ, որ օրերս գեներալ Մանվել Գրիգորյանը լքել է հանրապետությունը։ Այդ տեղեկությունը ճշտել, սակայն, չհաջողվեց։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

marko
Sep 12, 2015 13:54