ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 27, 2010 3:02 - 3 քննարկում
ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը
ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը
Ս/թ դեկտեմբերի 27-ին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը (տեքստը կցված է): ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը’ ատենադպիր Կարեն Կակոյանի: ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարը տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն
ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի գաղափարակից գործընկերներ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ քաղաքական գործունեությունը’ սկսած 2003 թվականից, ՀՌԱԿ Համագումարների կողմից վերընտրվելով որպես ՀՌԱԿ ատենապետ, պաշտոնի բերումով զուգահեռաբար զբաղվել եմ նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցին առնչվող հարցերով եւ որի արդյունքում էլ
-2006 թվականին ՀՌԱԿ-ը միավորվեց Մայր կուսակցությանը,
-2009 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Համագումարում ընտրվեցի գործադիր-փոխատենապետ,
-կուսակցության Հայ Դատ Իրավաց Խորհրդի պատասխանատու,
-ինչպես նաեւ 2008 թվականին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբված չորս կուսակցությունների համախմբում հանդիսացող ՀՌԱԿ-ի ներսում հաստատված ընկերական-աշխատանքային մտնոլորտը,
որոշեցի ներկայացնել հրաժարականս ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից’ իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ կառույցին ծառայելու գործին:
Հարություն Առաքելյան
3 քննարկումներ
Արորդուհի