ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 24, 2010 0:26 - 3 քննարկում

Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման միակ միջոցն Արձանագրություններն են. թուրք վերլուծաբան

Քանի դեռ չի վերակենդանացվել հայ–թուրքական արձանագրային գործընթացը, Անկարան շարունակելու է խնդիրներ ունենալ Ցեղասպանության բանաձևի պատճառով։ Այս մասին է գրում CNNTurk-ի գլխավոր խմբագիր, թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում չներառելու թեմային։

«Երեկ ԱՄՆ Կոնգրեսում մի կերպ փրկվեցինք գոլ ուտելուց։ Օբամայի վարչակազմի ճնշման և հայերին՝ հրեական լոբբի աջակցության բացակայության պատճառով գնադակը դուրս եկավ խաղադաշտից։ Սակայն ապրիլին մի նոր բանաձև օրակարգում կհայտնվի։ Եթե դա էլ չանցնի, մյուս տարի մի ուրիշ բանաձև կդրվի քննարկման։ Եվ այսպես ճնշումները կշարունակվեն մինչև 2015թ., այսինքն՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,– գրում է թուրք վերլուծաբանը՝ ընդգծելով, որ այդ իրավիճակից միակ փրկությունը հայ–թուրքական արձանագրային գործընթացի վերսկսումն է։

«Իսկ այս գործընթացը կասեցնելու միակ միջոցը Երևանի հետ ստորագրված Արձանագրություններն էին, որոնք վերացնելու էին մեր դեմ ուղղված ճնշումները։ Սակայն այդ Արձանագրությունները, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, կյանքի չկոչվեցին հենց Անկարայի պատճառով։ Կամ մեր արտգործնախարարությունը չկարողացավ իրավիճակը լավ բացատրել ադրբեջանցիներին, կամ էլ մեր ադրբեջանցի եղբայրներն ուշադրություն չդարձրին և լուրջ չընդունեցին, սակայն երբ բանը հասավ Արձանագրությունների ստորագրմանը, տեղից վեր թռան։

Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիևին և խոնարհվեց Բաքվի առջև։ Կարճ ասած՝ Անկարան հիմա շատ է ափսոսում։ Եվ քանի դեռ չեն վերակենդանացվել հայ–թուրքական Արձանագրությունները, այս փակուղուց դուրս գալն ուղղակի անհնար է»։

Tert.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայկ
Dec 24, 2010 6:20