Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 24, 2010 3:17 - 14 քննարկում
Հայ ժողովրդին հանե՛ք դժողքից:
Կարինե Հայրապետյան
karinedproz@yahoo.de
188.97.158.136
«Ես սիրում եմ իմ Հայրենիքը
Բայց Հայրենիքն էլ ինձ պետք է սիրի»
«Իսկ եթե աշխատանք չլինի 7 երեխա ո՞նց կպահես»
Տե՜ր Աստված, իսկ դժողքում կա՞ արդյոք այսպիսի բնակարան, թե՞ միայն Հայաստանյան դժողքում է, այո՛, Հայաստան դժողքը ամենա սարսափելին է:
Հայաստան աշխարհը բաժանված է երկու մասի Դժողքի եւ Դրախտի:
Միգուցե ես, ես շատ եմ սիրում բարձրագոչ, հնչեղ, սուր արտահայտություններ:
Բայց Հայ ժողովրդի իսկական սերունդը, իսկական Հայ Հերոսը այս դժողքի մեջ երեխա է ունենում, այստեղ է ծնվում Հայ ազգը, որ ԱԶԳ-ը շատացնի, Հայրենիք մեծացնի:
Հայաստանի ղեկավարությունը, եկեղեցին իրենց գերագույն նպատակը պետք է համարեն այսպիսի հայ ընտանիքների սոցիալական խնդիրները ապահովվելուն:
Բայց ի՞նչ ասես երբ,«Նախագահն ու Կաթողիկոսը իրար սեղմված, օթյակում լսեցին “թշվառ” Ռադամեսին Վերդիի «Աիդա» օպերայից, մոռացած հայրենի թշվառներին: «Հողս զ ձեր բդեր…» կասեր Խորենացին…»
Իսկ ե՞րբ եւ ո՞վ կլսի այս թշվառների «օպերան»:
Երբ պետք է դառնան կաթողիկոս եւ կամ նախագահ, ամեն օր խոստանում են, երդվում են, դավանում են «միայն թե մեզ ընտրեք, մենք Ձեզ Դժողքից կտեղափոխենք Դրախտ»:
Այո՛, տեղափոխում են, բայց ուրիշ երկրներ::
Բայց երբ հասնում են իրենց նպատակին, մոռանում են դժողքը, երդումը ԴԱՎԱՆԱՆՔԸ:
Դավանանքը դառնում է սեփական երդումների դեմ, ազգի դեմ դավադրություն, դավավարություն, դավակալություն, դավամետություն, դավատեսություն, դավախոսություն, դավակեղծություն, դավափառություն, դավաՏերություն, ԴավաՊետություն……………….
Հայոց լեզուն շատ հարուստ լեզու է, բառակազմություն շատ եմ սիրում,այսպես երկար գրելով ես կարող է զայրացնեմ « ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ», բայց այսպես գրելով Գերմանիայից կհասնեմ Երեւան, կհասնեմ Դրախտի այն պալատին, որտեղ նստած են՝ Լեւոն –պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը , Սերժ Սարգսյանը, կարթողիկոս՝ Գարեգին Բ -ն , դուռը կբացեմ, կկանգնեմ՝ Սպիտակ Հրովարտակը Ձեռքիս եւ կասեմ հարգելի դավա……..ններ, Հայ ժողովրդին հանե՛ք դժողքից: