ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 23, 2010 0:21 - 6 քննարկում
Երբ քաղաքականությունը պայմանավորված է երգիչների ձայներով ու պոռնոաստղերի մարմիններով….
Փելոսին խափանել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը
Դեկտեմբեր 23, 2010 | 11:18
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեկ՝ դեկտեմբերի 22-ին մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւն ընդգրկել օրակարգում եւ քվեարկության դնել Կոնգրեսի այս կազմի օրոք:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հայտարարություն է տարածել, որում իր զայրույթն ու հուսախաբությունն է հայտնել Նենսի Փելոսիի եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարության հանդեպ, որոնք դրժեցին Հայոց Ցեղասպանության բանաձեւը քվեարկության դնելու իրենց հանձնառությունը, հաղորդում է «Ասպարեզը»:
Նշենք, որ ավելի վաղ Փելոսին մտադրություն էր հայտնել թիվ 252 բանաձեւը դնել քվեարկության: Բանաձեւի դեմ արշավ էին սկսել թուրքական լոբբին եւ նախագահ Օբամայի վարչակազմը, իսկ հայ մի շարք գործիչներ, այդ թվում երգիչ Սերժ Թանկյանն ու մոդել Քիմ Քարդաշյանը դիմել էին Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ կոչ անելով անպայման ընդունել այն:
Մարտի 4-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր բանաձեւը:
6 քննարկումներ
Վահան