ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 23, 2010 22:49 - չքննարկված
Մերօրյա գունագեղ քրիստոսներ Դավիդի ցեղից…
Բարաք Օբաման Բուշի բարեկամն է (ֆոտո)
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել։ Պարզվում է, որ Բարաք Օբաման այդքան էլ հասարակ սևամորթ տղա չէ, ինչպես ինքն է սիրում ասել։ Սպիտակ տան տերն իրականում բազմաթիվ հայտնի, ազդեցիկ ու հարուստ մարդկանց ազգականն է։ Մասնագետներն ազգակցական կապ են գտել Օբամայի և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի, ինչպես նաև Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի ու հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի միջև։
Ըստ հետազոտողների՝ Օբաման ու Փեյլինը մայրական գծով զարմիկներ են, ճիշտ է՝ 10–րդ սերնդի, և կապված են իրար հետ ընդհանուր նախնի Ջոն Սմիթով, XVII դարում քահանա է եղել Մասաչուսեթսում։ Այս մասին հայտմում է Комсомольская правда–ն։ Պարզ է դարձել նաև, որ Օբամայի ու Ջորջ Բուշի ընդհանուր նախնին Սեմյուել Հինկլին է, որը քահանա Սմիթի աներն էր։ Նույն կերպ բացահայտվել է նաև Օբամայի և միլիարդատեր Ուորեն Բաֆեթի, Օբամայի և Բրեդ Փիթի ազգական կապը։
Գիտնականները, սակայն, որոշել են կանգ չառնել և զբաղվել են Սառա Փեյլինի տոհմածառի ուսումնասիրությամբ։ Արդյունքում պարզվել է, որ այդ սկանդալային կին քաղաքական գործչի ազգականն է ԱՄՆ 32–րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը և արքայադուստր Դիանան։
Tert.am