ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 22, 2010 20:20 - չքննարկված
Միխայիլ Սահակաշվիլին պառակտել է Վրաստանի հասարակությունը:
Բուրջանաձեն հանդիպել է Պուտինի հետ
Դեկտեմբեր 23, 2010 | 01:54
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պառակտել է Վրաստանի հասարակությունը: Այդ մասին հայտարարել է «Դեմոկրատական շարժում – Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Սահակաշվիլիի ամենամեծ հանցագործությունն այն է, որ նա Վրաստանի հասարակությունը պառակտել է յուրայինների եւ օտարների: Նա կարողացել է նույնիսկ փախստականներին կիսել նույն սկզբունքով»,- ասել է Բուրջանաձեն Russia Today-ին տված հարցազրույցում:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին Նինո Բուրջանաձեն Մոսկվայում մասնակցել է Քութաիսիի Փառքի հուշարձանի կրկնօրինակի բացմանը: Росбалт-ը հաղորդում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը տասը րոպեանոց հանդիպում է ունեցել Բուրջանաձեի եւ միջոցառմանը ներկա եղած մյուս վրացի քաղաքական գործիչ Զուրաբ Նողայիդելիի հետ: