ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 22, 2010 19:46 - չքննարկված
Կաթողիկոսին լսե՞լ, թե մարզիչին…
Վեգները չի ափսոսում, որ Արթուր Աբրահամին վախկոտ է անվանել
Արթուր Աբրահամի մարզիչից’ Ուլի Վեգները, խոսելով Արթուրի կրած պարտության և դրա հետևանքների մասին, նշել է` «Չեմ կարողանում խոսքեր գտնել, որպեսզի արդարացնեմ նա ամոթալի ելույթը: Դա իմ սպորտային կարիերայի ամենաամոթալի ելույթն էր: Իմ մեկ այլ սանի’ Մարկո Հուկի հաղթանակը, Արթուրի պարտությունն ավելի տանելի չի դարձնում: Ամենավատն այն է, որ մինչև հիմա Արթուրը չի հասկացել, թե ինչպես մեզ և ինքն իրեն դավաճանեց այդ ժամանակ: Արթուրը միշտ ասում է, որ լսում է իր մորն ու մարզիչին, բայց ես պետք է խոստովանեմ, որ նրա վրա այլևս չեմ կարողանում ազդել»:
«Ես չեմ ափսոում, որ նրան վախկոտ եմ անվանել: Դրանցի հետո ես տասնյակ արձագանքներ եմ ստացել, սակայն նրանցից ոչ մեկը բացասական չեն եղել: Ես խիստ քննադատում եմ նրան, քանի որ այլապես նա առաջ չի շարժվի: Արթուրն այնքան կպչուն է, նա այնքան ցավ է պատճառել մարդկանց, ովքեր նրա դուդուկի տակ չեն պարել: Նրա պարտությունից հետո շատերը չարակամորեն ուրախացան: Արթուրը չի կարողանում համարժեք գնահատել իր արդյունքները և անձնային զարգացումը: Սխալները նա ուրիշների մեջ է փնտրում: Նա ազնիվ պետք է լինի իր նկատմամբ, այլապես հետագա մեր համագործակցությունն անիմաստ կլինի: Հուկի մենամարտի նախօրեին ես խոսել եմ Արթուրի հետ, բայց դեմ առ դեմ պարտությունից հետո ես նրա հետ չեմ խոսել: Ավելի կոնկրետ ինչ-որ բան կլինի, երբ ես առանձին խոսեմ Արթուրի հետ»: «Ես առաջարկեցի Արթուրին կիսաեզրափակիչից առաջ միջանկյալ մենամարտ ունենալ: Նրա առաջին հարցն այն էր, թե ինչքան կստանա դրանից: Ես պատասխանեցի, թե նրա փոխարեն ես անվճար կմենամարտեի: Իհարկե, ես չեմ թողնի, որ նա ընկնի, սակայն հիմա նա անդունդի եզրին է»: Վեգների այդ ելույթներից հետո «Sportal.de»-ն փորձել է Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդից հետաքրքրվել, թե որ մակարդակում է գտնվում Վենգեր-Աբրահամ կոնֆլիկտը: Նա պատասխանել է, թե չի կարդացել Վեգների հարցազրույցը, սակայն կարող է հաստատել, որ Արթուրը շատերին է հիասթափեցրել, նախևառաջ ինքն իրեն: