ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 22, 2010 2:28 - 1 քննարկում
Հայ պատմությունն այսօր պատմություն Հայոց չէ՛ , այլ պատմություն հայ քրիստոնեից ….
Մեր կղերականներուն կողմէ հայ պատմությունները գրված են առավելաբար իբրև կաթողիկոսներու և կղերականներու՛ պատմությունը և հոն իրերն ու դեպքերը դիտված են կրոնքիև եկեղեցիի՛ ակնոցով , և անոնք , որ չեն համապատասխանած կրոնական տեսակետին , անոնք կամ մոռացությա՛ն տրված են , և կա՛մ ալ դատապարտված են իբրև ազգային ու կրոնական դավաճաններ … Այսօր , կրոնքի պահպանումին համար մեռնող Վարդան մը ավելի՛ մեծ դիրք գրաված է Հայ սիրտին մեջ , քան թե հայրենիքի գոյության համար աշխատող Վասակ մը …
Հակոբ Պողոսյան . « Ներածություն հայ հոգեբանության »
Գաղտնիք չէ , որՄաշտոցի հանճարն ու գործունեությունը հանգեցրին հայ գրականության ոսկեդարին : Աննախադեպ վերելք ապրեցին գրավոր մշակույթի բոլոր ուղղությունները . դրանց մեջ բացառություն չէր նաև հայ
պատմագրությունը . դժվա՛ր թե գտնվի պատմականորեն բավականին կարճ մի
ժամանակահատվածում վավերագիրների , պատմիչների ու ժամանակագիրների
այդքան մեծ քանակություն տված որևէ մեկ այլ ազգ : Հայ պատմագրությունն
ու ժամանակագրությունը ՝ սկսվելով միջնադարից ու ձգվելով մինչև մեր
օրերը , առատ , բեղուն ու եզակի՛ է եղել իր տեսակի մեջ . առատ ու
բեղուն՝ հետաքրքրությունների բազմազանությամբ ու ուսումնասիրողների
մեծաթվությամբ , և եզակի՝ մոտեցման ձևերով ու տված արդյունքով : Առանց
վարանելու կարելի է ասել , որ գրի առնվելով հիմնականում վանքերում ,
եկեղեցու պատվերով կամ զանազան իշխանական տների շահադիտական
մեկենասություններով ՝ հայ պատմագրությունը հանդիսացավ կղերական
բարոյախոսության , դեպքերի ու երևույթների քրիստոնեական – դոգմատիկ
մեկնաբանության կրողն ու արտահայտիչը : Հիմնականում դուրս չգալով
կրոնական – դավանաբանական կաղապարներից ՝ հայ պատմիչները , եզակի
բացառություններով , մեր պատմությունը մեզ ներկայացրել են , որպես հայ
եկեղեցու հաղթանակների ու պարտությունների պատմություն՝ դրանով զրոյի
հասցնելով քաղաքագիտական լուրջ մտքի և ուսումնասիրությունների
առկայությունը հայ իրականության մեջ : Եթե դա քիչ թե շատ հասկանալի է
( հասկանալի ՝ բայց ո՛չ արդարացված ) միջնադարյան մեր
ուսումնասիրողների դեպքում , ապա , արդեն նորագույն շրջանում , չնայած
կղերական գրաքննության թուլացմանը՝ հայ պատմագիրներն ու
ուսումնասիրողները , ընդհանուր առմամբ , չկարողացա՛ն ազատվել
հոգեբանական ու ախտավոր մի շարք երևույթներից . երևույթներ , որոնք
ժառանգվելով մոլեռանդ եկեղեցականներից՝ դարեր շարունակ քայլել են մեզ
հետ կողք – կողքի , արմատացել մեր մտածողության մեջ՝ հասցնելով հային
ախտաբանական մի վիճակի , երբ հակառակ սթափ բանականության՝ պոտենցիալ
դավաճան ու թշնամի ենք որոնում յուրաքանչյուր ազգակցի մեջ : Հայ
եկեղեցին , որ տարօրինակ մի տրամաբանությամբ իր սրբերի շարքն է դասել
4 -րդ դարում Հայաստանի անկախությունը վերացրած հունաց Թեոդոս կայսրին
, Անին հույներին վաճառած Պետրոս Գետադարձ կաթողիկոսին՝ հանգիստ խղճով
, սերունդների համար « ուրացողի » ու « դավաճանի » անունով է խարանել
շատ հայ ազգանվեր գործիչների : Աններելի ու լուրջ հանցա՛նք է
դավաճանությունը , առավե՛լ ևս , երբ խոսք է գնում Ազգի և Հայրենիքի՛
մասին : Գեհենային խարա՛ն է դավաճանի պիտակը , և միայն իսկական
դավաճաննե՛րն են , որ պիտի արժանանան այդ խարանին : Քաղաքական ,
դավանաբանական կամ գաղափարական տարաձայնությունները բնավ էլ չպե՛տք է
պատճառ դառնան նման մոտեցման : Իսկ հայ պատմության մի փոքր ավելի խոր
և ուշադիր քննությունը ցույց է տալիս , որ դարեր շարունակ գլխիվայր
շրջված են ներկայացվել շատ պարզ ու հասկանալի որոշ ճշմարտություններ .
Պետական – քաղաքական գործչի իր կարողությամբ նախադեպը չունեցող
երիտասարդ Պապը մոլեռանդ ու կրոնախև Բուզանդի թեթև գրչով վեր է ածվում
այլանդակ ու այլասերված մի գազանի՝ մեղադրվելով հնարավոր ու անհնար
բոլոր մեղքերում ու արատներում , ընդհուպ՝ մինչև մանկամտություն ,
ապուշություն , նախանձ , արվամոլություն … Պատճառը մեկն է . նրա
վարած անկախ , հայաստանակենտրոն քաղաքականությունն ու կենտրոնաձիգ
իշխանության ստեղծումը , ուր բացառվում էր հունական ամենաչնչի՛ն իսկ
միջամտությունը երկրի գործերին, սանձված էին կենտրոնախույս բոլոր
ուժերը , եկեղեցին զրկված էր երկրի արտաքին բախտը որոշելու
հնարավորությունից : Կղերական մոլեռանդ հետևողականությունը հասել է
այնտեղ , որ համատարած գրաքննության պայմաններում , անգամ պատմահայր
Խորենացի՛ն հրճվանքով ու անթաքույց բավականությամբ փառաբանում է
հայրենանվեր արքայի դավադիր սպանությունը թշնամի ուժերի կողմից՝
հունաց տիրապետության վերահաստատումը մեր երկրում համարելով
աստվածահաճո ու հրաշալի մի պարգև : Որտե՞ղ է առողջ դատողությունը : «
… Գարունը գալուն պես , Վարդանը գունդ – գունդ զորք էր ուղարկում
Սյունյաց երկիր, առնում ու ավերում էր շատ գավառներ. եւ այնպես նեղը
լծեց Վասակին եւ նրա հետ եղած ամբողջ զորքին , որ սովի վտանգից
անխտիր՝ սատկած էշերի եւ ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր
հասցնում ուրացյալին, այնպես, որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու
քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար
տանջվածների վրա , որովհետև բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու
փափկասուն կանանց եւ շատ տղաների քարերին խփելով սպանեցին – գցեցին
ճանապարհների վրա … »: Լենկ -Թեմուրի ու Չինգիզ խանի « սխրանքներն »
հիշեցնող այս հատվածն , իրականում , մեջբերում է Եղիշեի մատյանից ,
ուր ցինիկ դաժանությամբ ու անթաքույց հրճվանքով նկարագրվում են «
աստվածասերների » կողմից « ուրացյալ » մարզպանին ու իր ժողովրդին
հասցված անողորմ տառապանքները : Վարդանանց պատերազմով սերունդներ են
դաստիարակվել , Եղիշեի գրիչը մեզ է կտակել « Մահ իմացյալ » – ի վսեմ
գաղափարը , Ավարայրը դարձել է Աստծու անունով Հայրենիքին մատաղվելու
խորհրդանիշը : Այս խորհուրդները մեկ անգամ չէ՛ , որ հետագայում
ոգեշնչել են հայ ռազմիկին : Բայց արդարացի՞ է արդյոք , հանուն հայրենի
երկրի անկախ պետականության՝ տիտանական ջանքեր գործադրած և ողջ կյանքը
նվիրաբերած Սյունյաց տարաբախտ իշխանին դժոխային պիտակով խարանելը ,
որով էլ՝ նրա ողջ գործն ու քաղաքական իմաստությունը , ազգային բարձր
նկարագիրը ներկայացնել , որպես մանրախնդիր հատվածականություն : Վասակի
սթափ պետական մտածողությունը , ազգայինն ամեն ինչից վեր դասելու
սկզբունքը , հեռատես ու հանճարեղ ռազմավարությունը գալիք սերունդներն
ընկալեցին իբրև դավաճանություն , իսկ Վարդանի ( որի կերպարն , ըստ իս
, չափազանց կրոնականացված է Եղիշեի մոտ ) քինախնդիր միջակությունն ու
Ղևոնդ երեցի կրոնական մոլեռանդությունը միահյուսվելով ՝ Ավարայրի
փոքրիկ , աննշան բախումը վերածեցին հայապահպան մի ճակատամարտի :
Եկեղեցու հաշվենկատ անջատողականությունը , որ տապալեց մարզպան Վասակի
սկսած ողջ գործը , դարձավ ազգային բարձրագույն բարոյականության
չափանիշ : Վասակը մատնվեց հավիտենական անեծքի , որովհետև
համարձակություն ունեցավ միանձնյա՛ գլխավորելու պետական գործերը ,
որովհետև հանդգնություն ունեցավ արհամարհելու՛ հայ եկեղեցու կրած
նյութական ծանր կորուստները : Մեհրուժան Արծրունի …. քաղաքական
ուրույն մի գործիչ , որ Վասակից ո՛չ պակաս վատաբանվել ու նզովվել է
մեր պատմիչների կողմից : Եվ եթե , ժամանակ առ ժամանակ , փորձեր են
արվել տալու Վասակի գործի ճիշտ գնահատականը ( Րաֆֆի , Հրանդ Արմեն ,
Լեո , մեր օրերում՝ տողերիս հեղինակը . « Վասակ Սյունի » , 1995 թ . ,
Համլետ Դավթյան . « Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը » , 2007 թ . ) ,
ապա Մեհրուժանի անձն ու գործունեությունը մինչև օրս մնում են եղծված
դավաճանի մրուրով : Պատճառը մեկն է . Մեհրուժանը քրիստոնյա չէր :
Մինչև օրս ըստ հարկի լուսաբանված չեն Սանատրուկի , իշխան Անդոկի ,
Մլեհի կերպարները : Շարքը դեռ կարելի է շարունակել : Առանձին
ուսումնասիրողների հրապարակումներն ու երկչոտ ակնարկներն ի զորու չե՛ն
փոխել մասսաների մոտ քարացած կարծրատիպերը : Հարկավոր է հետևողական
մոտեցում՝ բոլոր այն գործիչների վերագնահատման ուղղությամբ , ովքեր
համարձակություն են ունեցել հակառակվելու իրենց շրջապատող
միջակությունների պարտադրած խաղի կանոններին : Սա կօգնի ո՛չ միայն
վերականգնելու մեր որոշ նախնիների՝ անիրավացիորեն մրոտված բարի անունը
, այլ վերարժեքավորելու գլխիվայր շրջված շատ արժեքներ , սրբագրելու
մեր հոգեբանության մեջ տեղ գտած որոշ բարդույթներ , որոնցից մեկն էլ
ազգային թերարժեքության ախտն է՝ տվյալ դեպքում արտահայտված՝ ամենուր
դավաճաններ փնտրելու « հին ու բարի » սովորությամբ :
Գևորգ
Հովհաննիսյան
« Պատմական վերաքննություններ » ( հատված )