Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 21, 2010 13:40 - 3 քննարկում

Երբ այդպիսի հարց է բարձրացվում, ապա դա հետապնդում է մի քանի նպատակ…

‹‹Չեկայի սարքած ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչները››

Դեկտեմբեր 20, 2010թ. 14:51ArmAr.am էլէկտրոնային կայքի հարցազրույցը ‹‹Ուխտ Արարատի›› հայրենասիրական հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգող և համանուն պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ

– 2010-ի դեկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից Վահե Ավետյան ստորագրությամբ “Աբսուրդի երկիր Հայաստանս” վերնագրով նյութ է տարածվել էլեկտրոնային կայքերում, որտեղ հեղինակը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներին անվանում է “չեկայի սարքած ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչներ”: Որպես “Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն չեք ցանկանում պատասխան հոդվածով հանդես գալ:

– Ոչ, չենք ցանկանում: Դա ԱՍԱԼԱ-ն կանի, եթե հարկ համարի: Բայց քանի որ կրկին հարց է բարձրացվել, ափսոսում ենք առիթը բաց թողնել և չխոսել իսկապես կարևոր մի քանի հարցադրումների մասին:

Երբ այդպիսի հարց է բարձրացվում, ապա դա հետապնդում է մի քանի նպատակ.

ա) Նախ, հնարավորին ապակողմնորոշել հայ հասարակայնությանը (և առաջին հերթին հայ երիտասարդությանը), որպեսզի վերջինս թերահավատորեն մոտենա 1975-1985 թվականներին Սփյուռքում ծավալված հայ ազգային ազատագրական պայքարի արժեքների ու ավանդի նկատմամբ:

բ) Ապա, ազգային ուժերին շեղել իրենց հիմնական ծրագրերից ու նպատակներից և նրանց ջանքերը ուղղորդել կեղծ հուն:

գ) Եվ վերջապես, Հայ ազգային ազատագրական պայքարը ներկայացնել որպես “ահաբեկչություն”, դրանով կասկածի տակ առնել հայ ժողովրդի ինքնապաշտպանության դիմելու և ազատագրական պայքար մղելու իրավունքը:

Վահե Ավետյանը այս իմաստով առաջինը չէ, այսինքն` առաջամարտիկ չէ: Վերջին տարիներին նկատվել են այդպիսի մի քանի փորձեր, որոնց ճիշտն ասած հիմա չենք ուզում անդրադառնալ, որովհետև ցանկանում են խոսել կարևորի մասին: Իսկապես լավ առիթ է խոսելու ամենակարևորի մասին:

Նյութը հրապարակվել է Դեկտեմբերի 6-ին, այսինքն` Սպիտակի երկրաշարժի տարելիցի և Ժնևում Իրանի միջուկային թղթածրարով վեցյակի ու Իրանի միջև սկսված բանակցություններից մեկ օր առաջ: Ամսաթիվը պատահական չէ ընտրված, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ռազմական և դրանից բխող տեխնածին աղետների սպառնալիքը մնում է ուժի մեջ, ներառյալ` մինչև 2011 թվականի Հունվարի վերջը, քանի որ բանակցությունները շարունակվելու են Հունվարի վերջերին` Ստամբուլում: Բանակցությունների ճշգրիտ օրը խուսափում են նշել: (Տես, “Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում”, “Իրավունքը de facto”, թիվ 23 (183), էջ 9), (Տես նաև, Մանե Հակոբյան, “Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ” թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում”, “Ուխտ Արարատի”, թիվ 2 / 20, 2010թ., էջ 16-17), (Տես, http://oukhtararati.com/amsagrer)

Խոսենք այլ հարցադրումների մասին նույնպես:

1. Հայկական հարցի լուծումը արգելափակելու և Հայոց ցեղասպանության իրողությունը մոռացության մատնելու հարցում արևմտյան քաղաքական միտքն ու Խորհրդային Միության վերնախավը միակարծիք էին ու միասնական: Դա էր պատճառը, որ հարցը վերարծարծելու սփյուռքահայության 50-60-ամյա ջանքերը շոշոփելի արդյունքներ չարձանագրեցին: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկիզբ առավ 1965-ին Խորհրդային Հայաստանի հայության ապրիլքսանչորսյան ընդվզումով և գերազանցապես իրականացվեց Գուրգեն Յանիկյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ), Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների (ՀՑԱՄ) նվիրումի ու զոհողության շնորհիվ: ԽՍՀՄ-ը նույնքան դեմ էր հարցի միջազգայնացմանը, որքան Արևմուտքը: Ուստի, ԱՍԱԼԱ-ի ստեղծումը Չեկային վերագրելը չիմացության կամ տգիտության արդյունք չէ, այլ ծառայամիտ կեղծարարության: Հայկական հարցի բոլոր թշնամիներն էլ այդպես են վարվել, այդ թվում` թուրքերը:

2. Հայոց ազգային ազատագրական պայքարի մի փուլը ծավալվել է Սփյուռքում` 1975-1985 թվականներին: Դա հայության արդարացի ընվզումն ու ըմբոստությունն էր Սփյուռքին պարտադրված իրականության, սպիտակ ջարդի, Հայկական հարցի արդարացի լուծումը արգելափակելու և մոռացության մատնելու, Հայոց անժամանցելի իրավունքները ոտնահարելու և անտեսելու իրողությունների դեմ: Հայոց ազատագրական պայքարը որպես ահաբեկչություն ներկայացնելը և ԱՍԱԼԱ-ի մարտիկներին “ահաբեկիչ” կոչելը կեղծարարության և նենգափոխման մեկ այլ դրսևորում է: Հայկական հարցի բոլոր թշնամիներն էլ այդպես են վարվել, այդ թվում` թուրքերը:

3. Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի ճանաչման գործընթացն ավարտվել է: Ավարտվել է 1975-1985 թվականներին: Անմիջապես, ազատագրական պայքարի բարձրակետից երկու տարի անց և Արցախյան հակամարտության սկզբնավորումից մեկ տարի առաջ` 1987 թվականին, դատապարտման և հատուցման խնդիրների դիմաց առաջին արգելքը դրել է Եվրոպական պառլամենտը` “Հայկական հարցի քաղաքական լուծման մասին” Բանաձևի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ Բանաձևի ընդունումից շուրջ 20 տարի անց Հայաստանին ուղղված մարտահրավերները, թե ներսից և թե դրսից, շարունակում են լինել սպառնալից: Դրանցից մեկն էլ Հայոց ցեղասպանության դատապարտման և հատուցման խնդիրները ճանաչման հարցերով արգելափակելն ու ձգձգելն է: Սա իր հերթին նշանակում է, որ առաջիկայում չափազանց կարևոր խնդիր է դառնալու հայ ժողովրդի ինքնապաշտպանության դիմելու իրավունքն ու կարողությունը: ԱՍԱԼԱ-ին և հայ ազգային ազատագրական պայքարին հարվածելու փորձը այդ ինքնապաշտպանության դիմելու իրավունքին ու կարողությանը հարվածելու փորձ է իրականում: Հայկական հարցի բոլոր թշնամիներն էլ այդպես են վարվել, այդ թվում` թուրքերը:

Հիմա անդրադառնանք հայության անելիքներին:

– Վահե Ավետյանի այս նյութը, հեղինակի ցանկությունից ու կամքից անկախ, ևս մեկ զգուշացում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության դատապարտման, ոչ ճանաչման, այլ դատապարտման խնդիրը առաջին հերթին ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Ջավախքի հայության անվտանգության խնդիրն է: Ուստի, օր առաջ այդ հայցով ՀՀ-ն պետք է դիմի միջազգային դատարան:

– ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձգձգումը Մինսկի խմբի շրջանակներում և հակամարտության մերթ սառեցումը, մերթ թեժացումը ցույց են տալիս, որ քաղաքական դաշտում պետք չէ փնտրել ԼՂՀ հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում, և որ հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխել իրավական հարթություն և այնտեղ փնտրել արդարարացի հանգուցալուծում:

– Հայկական հարցերով քաղաքական շահարկումների, կեղծարարության և նենգափոխման վերջին հայտնի փորձերը, այդ թվում` բրիտանական հանրագիտարանի և դրա ռուսական տարբերակի, ցույց են տալիս, որ այս հարցում նույնպես պետք չէ ակնկալել արդարացի վճիռներ և առաջընթաց, քանի դեռ կեղծարար – հանցագործները չեն կանգնել դատարանի առաջ:

arnenareg@mail.ru
Արմեն .Բ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հովհաննիսյան Գևորգ
Dec 21, 2010 15:38