ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 21, 2010 14:18 - 1 քննարկում
O՜o՜, My God, Թոնի Լլոյդի անարդարացիության համար Եվրոպան պատժվում է սառնամանիքով Լուկաշենկոյի զայրույթի՞ց…
ՄԻՆՍԿ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: ԵԱՀԿ-ն Բելառուսի նախագահական ընտրությունները լեգիտիմ չի ճանաչել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել Է ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Թոնի Լլոյդը: «Բելառուսի նորմատիվային-իրավական բազան համարժեք չԷ եւ չի երաշխավորում թափանցիկ ընտրությունների անցկացումը ԵԱՀԿ-ի պարտավորությունների լույսով»,-ընդգծել Է նա: «Պայմաններ չկան արդյունավետ գանգատարկման համար:
Ընտրությունները չկարողացան Բելառուսին տալ այն ապագան, որին նա արժանի Է»,-նշել Է Լլոյդը: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի առաքելության ղեկավար Հերտ Արենսը Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ԵԱՀԿ-ն հնարավորություններ չի տեսնում դրականորեն խոսելու կիրակի Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին եւ խիստ հիասթափված Է ձայների հաշվման գործընթացից:
Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտել Է բելառուսական ընդդիմության կողմնակիցների նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինների կիրառած խիստ մեթոդները եւ կոչ Է արել երկրի իշխանություններին՝ ազատ արձակել Մինսկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում բոլոր կալանվածներին:
Այսօր ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես Է եկել նաեւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, որն անթույլատրելի Է համարել Բելառուսի իրավապահ մարմինների գործողությունները:
Իսկ առատ ձյունը եւ սաստիկ սառնամանիքը Եվրոպայի մի շարք երկրներում հանգեցրել են տրանսպորտային քաոսի
ԴՈՒԲԼԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: Եվրոպան ծածկված Է ձյունով: Լույս երեքշաբթի օրվա գիշերն Իռլանդիայում ձյան առատ տեղումները տրանսպորտային քաոս են առաջացրել Ճանապարհներին: Իրադրությունը բարդացրել են Զմրուխտե կղզում չտեսնված սառնամանիքները, որոնք գիշերը հասել են մինուս 17 աստիճանի: Նախօրյակին երեկոյան ձյան տեղումների պատճառով աշխատանքը դադարեցրել Է Դուբլինի օդանավակայանը:
Ամենուրեք ճամփեզրերին հանդիպում են լքված ավտոմոբիլներ. ձմեռային անվադողերի բացակայությամբ ավտոմեքենա վարելն այստեղ նման Է դառնում սառցի վրա սկսնակ գեղասահորդների սահքին: Մունիցիպալ իշխանությունները գլուխ չեն հանում ճանապարհների մաքրումից, բացի դրանից ավտոմայրուղիների մշակման համար արդեն չեն բավականացնում ռեագենտները: Իշխանությունները բնակչությանը կոչ են արել օգնություն ցույց տալ ձյունը մաքրելու հարցում:
Այս օրերին գրեթե ամայի տեսք ունեն Փարիզի առեւտրական փողոցները. բացի վտանգավոր մերկասառույցից, որին քաղաքը բնավ ընտելացած չԷ, պոտենցիալ գնորդներին խրտնեցնում են տրանսպորտի աշխատանքի լուրջ խանգարումները: Մի քանի օր մայրաքաղաքում եւ արվարձաններում չեղյալ են հայտարարվել բոլոր ավտոբուսների չվերթերը: Էլեկտրագնացքների չվերթերի մի մասը նույնպես չեղյալ Է հայտարարվել, ինչը դժվարացրել Է պոտենցիալ գնորդների ուղեւորությունը քաղաք: Մասամբ կամ լիովին շրջափակված են Գերմանիայից, Բելգիայից եւ Լյուսքեմբուրգից ձգվող մայրուղիները, որտեղից Ծննդյան տոների առթիվ միշտ Էլ շատ զբոսաշրջիկներ են ժամանում: Անսպասելի ձյունը Մայնի Ֆրանկֆուրտում հանգեցրել Է Եվրոպայում խոշորագույն օդանավակայանի աշխատանքի լիակատար դադարեցման:
Թռիչքները եւ ժամանող ինքնաթիռների վայԷջքները չեղյալ են հայտարարված: Օդանավակայանի բոլոր ծառայությունները գործի են դրված թռիչքա-վայրԷջքային գոտիների մաքրման աշխատանքներում: Մեծ Բրիտանիան մնում Է ցրտի ճիրաններում եւ ծածկված Է ձյունով, անկանոն եղանակի պատճառով տրանսպորտային քաոսը շարունակվում Է: Երկրի հյուսիսային եւ արեւելյան տարածաշրջաններում այս գիշեր ջերմաչափերի սյուները զրոյից իջել են մինչեւ Ցելսիուսի 10 – 12 աստիճան:
«Բրիտիշ Էյրուեյզ» ազգային ավիաընկերությունը չեղյալ Է հայտարարել չվերթերի շուրջ կեսը Լոնդոնի Հիթրոուի գլխավոր օդանավակայանից: Խախտված Է գնացքների երթեւեկության գրաֆիկը, գիծ դուրս եկող շարժակազմերի թիվը կրճատված Է: Մեծ Բրիտանիայում շատ ավտոմայրուղիներ փակ են, քանի որ ճանապարհային ծառայություններն ի վիճակի չեն մաքրելու ձյունը:
1 քննարկում
Արորդուհի