Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 21, 2010 13:26 - 2 քննարկում
Բոլոր խաղացել ենք ,մնացել է սարի սմբուլը…
Ինչպես հայտնի է, հայտնի պոռնոաստղ Քիմ Քարդաշյանը գործունեություն է ծավալել ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա օգտվում է իր հանրահայտությունից, մասնավորապես այն հանգամանքից, որ իր բլոգի այցելուների քանակը անցնում է 5 միլիոնից: Դե ինչ, Քիմ Քարդաշյանի օրինակը ցույց է տալիս, որ ազնիվ պոռնոաստղը կարող է նաեւ ազնիվ հայրենասեր լինել: Սակայն կան գործիչներ, որոնք ամբողջ օրը ճառում են հայրենասիրությունից, բայց իրենց պահում են իսկական քաղաքական ազնիվպոռնիկի պես: Զորօրինակ, վաղուցվանից փարիզներում ապաստանած ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որը սիրում է հայրենաբնակներին էլեկտրոնային նամակների միջոցով օրումեջ հայրենասիրության դասեր տալ, մի այնպիսի արարք իրեն թույլ տվեց, որ պարզապես ապշում ես: Նա սկսեց հիսթերիկ ձեւով հանդես գալ ի պաշտպանություն այնպիսի գարշանքի, ինչպիսին է Գեորգի Վանյանը, բազում պիտակներ կպցրեց բոլոր նրանց, ում ծավալած հանրային արշավի շնորհիվ կանխվեց ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, վերջում էլ համարձակվեց բերանը բացել կինեմատոգրաֆիստ Ռուբեն Գեւորգյանցի դեմ այն բանի համար, որ այդ մտավորականը կոչ էր արել խստագույնս պատժել դավաճանություն քարոզողներին: Դե, ինչ ասես Կարեն Սիմոնյանի ու նրա նմանների մասին, երեւի ընդամենը սահմանափակվենք ՙյախք՚ բառով: Անկասկած, Քիմ Քարդաշյանը մեզ համար հազարապատիկ ավելի համակրելի է, քան այդպիսի կեղծ հայրենասերները:
Բավականին զարմանալի մտադրություն ունի ՀՀ ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա որոշել է ոստիկանական համակարգում պայքարել ցմփորության դեմ ու հայտնել է, որ հունվարից հետո ահագին մարդ աշխատանքից կազատվեն փորի պատճառով: Հետաքրքիր է, այդ ինչ նկատառումներից ելնելով նա որոշեց, որ ոստիկանը չպետք է ցմփոր լինիª որ ժողովրդի վրա գռփողի տպավորություն չթողնի, թե որպեսզի ավելի լավ կարողանա վազել հանցագործների հետեւից: Ինչպես ասում են, բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը: Ինչեւէ, եթե ցմփորության համար վռնդելը ոստիկանապետը փոխարինի պարտադիր մարզումներով, երեւի ավելի լավ կլինի հա°մ համակարգի, հա°մ բնակչության, հա°մ էլ ոստիկանական անձնակազմի համար:
HAYK
2 քննարկումներ
ԱՐՄԵՆՈՒՀԻ