ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, December 20, 2010 2:16 - 1 քննարկում
Մոսկվայում հանցագործները անպայման սեփական անձնագրերը իրենց հետ վերցնում են և մոռանում են մեքենայի մեջ:Կրակի վրա յուղ:Հաղորդագրություն Մոսկվայի իրադարձությունները ծաղկեցնելու համար:
Թերթ ամը տեղեկացնում է որ, Երեկ երեկոյան Մոսկվայում ոստիկանության և դիմակավորված երեք անձանց միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել է մեկ մարդ։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրությունը։
«Ոստիկանության երեք աշխատակիցներ իրենց պարտականություններն իրականացղնելիս տեսել են, թե ինչպես երեք դիմակավորված անհայտ անձինք՝ ձեռքներին բռնած ատրճանակի պես առարկաներ, փախչում էին Գովորովի փողոցի վրա գտնվող N8 տան մոտից։ Տան մերձակայքից լսվել են ձայներ, որ այդ երեք դիմակավորված անձինք կրակում էին ավտոմեքենայի վրա։ Ոստիկանների կողմից որոշում է ընդունվել բռնել փախչողներին։ Սակայն վերջինները, չենթարկվելով ոստիկանների կարգադրությանը, շարունակել են փախչել։ Ոստիկաններից մեկը նկատել է, թե ինչպես փախչողներից մեկը կանգնել է՝ իր վրա ուղղելով ատրճանակ։ Դա տեսնելով՝ ոստիկանն իր ծառայողական ատրճանակից կրակ է դիմակավորված անձի վրա։ Փամփուշտը դիպել է վերջինիս գլխին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է»,– նշվում է Քննչական կոմիտեի կայքում։
Օպերատիվ–քննչական բաժնի աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են «ՎԱԶ–2106» մակնիշի ավտոմեքենա, որում եղել են ՀՀ քաղաքացիներին պատկանող երկու անձնագիր, ինչպես նաև մեքենայի լիազորագիրը, որը պատկանել է նույնպես ՀՀ քաղաքացու, ինչպես նաև՝ «Բայկալ» տեսակի մեկ պնևմատիկ ատրճանակ։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։ Սպանվածի ինքնությունը ճշտվում է։ Որոնվում են նաև փախուստի դիմած մյուս երկու քաղաքացիները։
1 քննարկում
Հայկ