ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 16, 2010 2:51 - 1 քննարկում

Վարձու քաղաքագետ Մովսես Մարգարեն գուշակում է…

Ռուսաստանում կիրառվող բռնությունները հայերին կստիպեն տեղափոխվել. քաղաքագետ

14:45 • 15.12.10


Ռուսաստանում ազգայնական հողի վրա տեղի ունեցող բռնություններն ու սպանությունները ցույց են տալիս, որ այդ երկրում արդեն կան այլազգիների դեմ պայքարող քաղաքական ուժեր։ Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ վերջին օրերի իրադարձություններին հետևելով կարելի է եզրակացնել՝ այդ գործողությունների հեղինակները երիտասարդներ չեն, ինչպես նախկինում էր։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանում քսենոֆոբիան դուրս է եկել նեղ շրջանակներից և լայնորեն տարածվում է։ «Դա պետք է ոչ թե կովկասաֆոբիա, այլ սևաֆոբիա անվանել, քանի որ բռնությունների զոհ են դառնում ոչ միայն Կովկասի ազգությունների ներկայացուցիչները։ Նկատելի է, թե ինչպիսի քնքուշությամբ է Ռուսաստանի ոստիկանությունը վարվում այդ մարդկանց հետ, ինչպես է արձագանքում նրանց գործողություններին»,– ընդգծեց քաղաքագետը։

Իսկանդարյանի կարծիքով՝ «սևերի» դեմ Ռուսաստանում սկսված ակցիան վտանգավոր է այնքանով, որ այդ գործողությունները կարող են քաղաքականացվել և օգտագործվել այդ երկրի ներքին քաղաքականության մեջ։ Նրա կանխատեսումներով՝ բախումները կշարունակվեն, և կա վտանգ, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա լիովին վերահսկել վիճակը։

Այս իրադարձությունների պատճառով, ըստ Իսկանդարյանի, հայերից ոմանք կլքեն Ռուսաստանը և աշխատելու այլ երկրներ կփնտրեն։ Բացի այդ, կնվազի Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը։ Սակայն զանգավածային տեղափոխություններ քաղաքագետը չի կանխատեսում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ռուսաստանում՝ մասնավորապես Մոսկվայում այլազգիների «որսը» նոր թափ է ստացել։ Ազգայնականների հարձակումից տուժել են նաև երկու հայ երիտասարդներ։ Օտարազգիների դեմ հարձակումների դեպքերը ավելացան այն բանից հետո, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ մահացավ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը:

Tert.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայկ
Dec 16, 2010 3:24