ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 15, 2010 22:49 - չքննարկված

ՍԵԼԻ ՏԵՂ՝ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՃՌՈՒՄ. Ազգագրագետը «մոռանում է» հայտնել. որ Ռուսաստանը թալանող «ընտրյալ ազգն» է Ռուսաստանը կառուցող մնացած ազգերին դանակի տակ տանում …

Ազգագրագետ. Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող բռնությունները իշխանությունների թողտվությամբ են

Դեկտեմբեր 16, 2010 | 02:04

Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, որոշ քաղաքական ուժերի, գուցեեւ պետության ամենաբարձր կառույցների ծրագրից դուրս է եւ կարող է կանխվել այն պահին, որ պահին որ տարբեր մակարդակների իշխանություններն այն կասեցնելու կամք ցուցաբերեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող բռնություններին: Նա նշեց, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները երկար ժամանակ ծրագրավորվում եւ իրականացվում էին տարբեր տրամաչափերով ու մակարդակներով, եւ քանի որ պետության կողմից ռեալ կանխարգելում չկար, նշանակում է՝ այդ գործողությունները տեղի էին ունենում նաեւ պետության ցանկությամբ եւ թողտվությամբ:

«Այս իմաստով, Ռուսաստանն այսօր շատ առաջ է գնացել ռասսիզմով եւ ազգայնական հիստերիայով, այնքան, որ այն դուրս է եկել պետական վերահսկողությունից: Իսկ ներկա պահին տեղի ունեցող գործողությունները կարծեք ծրագրված են պետության կողմից եւ կարող են կանխվել այն պահին, որ պահին որ իշխանությունը ցանկանա դա»,-նշեց ազգագրագետը: Նրա կանխատեսմամբ՝ նմանատիպ գործողությունները կարող են դառնալ ավելի լայնամասշտաբ ազգամիջյան բախումների պատճառ, թեեւ ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ: «Եթե այսօր նման գործողությունները դեռ կանխելի են, ապա որոշ ժամանակ անց դրանք հնարավոր է անկանխելի դառնան եւ ինքնուրույն զարգացումներ ունենան, որոնք կուղեկցվեն ազգամիջյան բախումներով»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը:

Հրանուշ Խառատյանը հավելեց, որ այսպիսով իշխանությունները երկու բան են ընդգծում: Նախ, որ россияне հասկացության տերը ռուսներն են, այլ ոչ թե ռուսաստանցիները եւ երկրորդ՝ փորձում են հասարակության ուշադրությունը Ռուսաստանում առկա ընդհանուր ճգնաժամային իրավիճակից տեղափոխել ազգային հարթություն, ու ցույց տալ, որ պետական իշխանությունը որքան կարեւոր է Ռուսաստանի համար, եւ միայն այդ իշխանությունն է, որ ռուս հասարակությանը կարող է հետ պահել վտանգավոր զարգացումներից: Եվ երրորդ՝ լրացուցիչ ֆոն պահել, որ որեւէ ազգության ներկայացուցիչ, այդ թվում եւ հայերը, չեն կարող Ռուսաստանում ինքնուրույն էթնիկ զարգացման հեռանկար ունենալ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ