ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 14, 2010 15:32 - չքննարկված

Անկուսակցական ՔՈՉԱՐՅԱՆԸ կուսակցատեր օլիգարխներին զսպաշապիկած դիմակայում էր արտճնշումներին, ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ամենախոշոր կուսակցությունը ձեռքի տակ, ստեղծել է թույլերի և վախկոտների անկառավարելի ամբոխ…

Սերժ Սարգսյանը թույլ չի տալու օլիգարխների մուտքը հաջորդ խորհրդարան

http://araxmag.blogspot.com/2010/12/blog-post_1271.html
====================================
«Լրագիր» 13-12-2010- Անցյալ շաբաթվա հրաժարականների կապակցությամբ հասարակայնության առաջ քաշած վարկածներից որեւէ մեկն առայժմ չի հաստատվել: Վարկածներից մեկի համաձայն, Սերժ Սարգսյանը որոշել է ազատվել իշխանության մեջ օլիգարխական կրիմինալից եւ մտադիր է քայլ առ քայլ հեռացնել “հեղինակություններին”: Առաջինը դարձավ Գագիկ Բեգլարյանը, եւ նախագահի աշխատակազմի աշխատակցին ծեծելն ընդամենը առիթ էր: Ելնելով այս վարկածից, ենթադրություններ ու “արտահոսքեր” են արվում այն մասին, որ հաջորդը լինելու են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Այն մասին, որ կրիմինալը խրվել է ներկայիս իշխանության կոկորդում, վկայում են մի շարք գործոններ, եւ առաջին հերթին` տնտեսական իրավիճակը:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում դժվար է համարել կրիմինալ, չի կարողանում լուծել ՊԵԿ նախագահի հարցը, ով հարկեր չի հավաքում օլիգարխների բիզնեսից, մենաշնորհատեր-կրիմինալ բիզնեսի հարցը, որոնք բարձրացնելով գները` սրում են սոցիալական լարվածությունը:  Բացի այդ, “ջրի երես են ելել” միջազգային կրիմինալի (Պզո եւ Լուժկով) եւ հայ չինովնիկների կապերը, եւ իշխանությանն անհրաժեշտ է շտապ մաքրվել այդ կապերից:  Այս աշնանը ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց Սերժ Սարգսյանը թույլ չի տալու օլիգարխների մուտքը հաջորդ խորհրդարան:  Կա նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի բիզնեսմենները զրկվում են խորհրդարանում ընտրվելու իրավունքից:

Արդյոք քաղաքապետի հրաժարականը կարող է դառնալ հայաստանի ապակրիմինալացման սկիզբ:  Նոր ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ կարապետյանը գտնում է, թե եթե դա այդպես է, ապա Սերժ Սարգսյանը պետք է սկսի ինքն իրենից:

Բացի այդ, պետք է հաշվարկել կերակրատաշտից հեռացված կրիմինալի գործողությունները եւ սեփականության հնարավոր վերաբաշխումը:  Ի վերջո, ներկայիս իշխանությունը նպաստել է, որ կրիմինալը Հայաստանում դառնա պետություն պետության մեջ` իր զինված ուժերով, պատժիչ մեխանիզմներով ու ստվերային հիմնադրամներով:  Եւ կրիմինալի լյումպենացումը կարող է բավական վտանգավոր զարգացումներ խթանել:  Դժվար թե կրիմինալը հեշտ հանձնվի, եւ պետք է պատրաստ լինել դիմադրությանը:  Միակ միջոցը ոչ թե չինովնիկներին մտացածին պատճառներով հեռացնելն է, այլ նրանց կոնկրետ մեղադրանքներ առաջադրելը:

Հակակրիմինալ պայքարի տրամաբանության մեջ չի տեղավորվում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականը, ում դժվար է կրիմինալ գործիչ համարելը:  Հնարավոր է, Սերժ Սարգսյանը որոշել է իր վրայից հանել մարտի 1-ի եւ 2,5 տարի քաղբանտարկյալներ պահելու մեղքը, եւ նախկին նախարարը ստիպված է պատասխան տալ անօրինական դատավարությունների համար:

Հրաժարականների կապակցությամբ առաջ է քաշվել եւս մեկ վարկած` դավադրություն:  Որոշ վերլուծաբաններ գտնում են, թե Սերժ Սարգսյանը բացահայտել է դավադրություն, որը, ըստ տեղեկությունների, պատրաստել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:  Դժվար է ասել` այդպես է, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի թիմը 2,5 տարվա ընթացքում չդարձավ Սերժ Սարգսյանինը:  Բացի այդ, Քոչարյանին մեղադրում են երկրի օլիգարխացման եւ կրիմինալի լեգիտիմացման մեջ, եւ այս ենթատեքստում կրիմինալի դեմ պայքարը մեխանիկորեն դառնում է Քոչարյանի թիմի դեմ պայքար:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ