ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 14, 2010 19:34 - 6 քննարկում

Գրիգոր Խավարիչի հետնորդները «սատկած էշ են փնտրում, որ պայտերը քաշեն»…

Արարատ քաղաքի կինոթատրոնը կվերածվի եկեղեցու

Դեկտեմբեր 15, 2010 | 04:58

Հայ Առաքելական եկեղեցին հատուկ սեր ունի կինոթատրոնները եկեղեցի վերածելու հանդեպ։ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը եկեղեցի վերածելու անհաջող փորձից հետո այս անգամ հերթը հասել է Արարատ քաղաքի «Ավարայր» կինոթատրոնին։ Սակայն այս անգամ կարծես թե ամեն ինչ հարթ է ընթանում։ Համենայնդեպս՝ արարատցիները չեն բողոքում, կամ էլ՝ դրա մասին դեռ չգիտեն։ Կառավարության համապատասխան որոշումը, որով կինոթատրոնը բավական էժան գնով կհանձնվի եկեղեցուն, կընդունվի դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում։

Խնդիրը հեշտանում է նրանով, որ «Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկությունը գտնվում է լուծարման գործընթացում։ Ձեռնարկության կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով 3 անգամ վաճառքի է ներկայացրել կինոթատրոնի շենքը, սակայն այն չի վաճառվել՝ գնորդ չլինելու պատճառով:

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` խնդրելով եկեղեցի կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տրամադրել «Արարատի քաղաքային կինոցանց» ձեռնարկության կազմի մեջ գտնվող «Ավարայր» կինոթատրոնի շենքը եւ հարակից հողատարածքը:

«Ավարայր» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1970 թվականին եւ ներկայումս գտնվում է վատ վիճակում:

Կառավարությունում որոշել են, որ  նշված շենքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հնարավոր կլինի հանձնել միայն ձեռնարկության պարտավորությունները մարելուց հետո: Պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 2,1 մլն դրամ (մոտ 5,8 հազ. դոլար)։ Այդ պարտքի կեսից ավելին ձեւավորվել է աշխատավարձի գծով։

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը գրությամբ հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը տալիս է իր համաձայնությունը` նշված պարտավորությունները մարելու համար:

Կինոթատրոնի շենքը եկեղեցուն նվիրաբերելը հնարավորություն կտա Արարատ քաղաքում իրականացնել  եկեղեցաշինության նոր ծրագիր` նոր եկեղեցի, երիցատուն, երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնի վերակառուցում, տարածքի բարեկարգում եւ կանաչապատում: Այդ ծրագիրը կիրականացվի 2 փուլով, որոնք հնարավոր է ավարտել 5 տարվա ընթացքում` ներդնելով 1 միլիարդ դրամ (մոտ 2,8 մլն դոլար) գումար:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Dec 15, 2010 0:25