ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 14, 2010 19:45 - 6 քննարկում

Գորբաչովյան ժամանակները վերադառնում են: «Սումգայիթյան ազգամիջյան ընդհարումներ» Մոսկվայում:

Մոսկվայում զանգվածային անկարգություններից տուժածների թվում 15-ամյա 2 հայ պատանիներ կան

Դեկտեմբեր 14, 2010 | 17:13

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում տուժել են հայազգի երկու 15-ամյա պատանիներ:

Նրանք՝ Գագիկը եւ Ռուբենը համադասարանցիներ են եւ երկու ռուս պատանիների, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ միասին դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում գտնվող սրճարաններից մեկում նշելիս են եղել Գագիկի ծննդյան օրը, եւ երբ դուրս են եկել սրճարանից, նրանց վրա անմիջապես հարձակվել է շուրջ 100-հոգանոց մի ամբոխ: Պատանիներին փրկել են ոստիկանները, նրանք ստիպված են եղել ամբոխից թաքնվել շտապօգնության մեքենայի տակ. այդ կադրերը կան ե՜ւ YouTube-ում, ե՜ւ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն են դրանք ցուցադրել:

Գագիկի ռուս ընկերները փորձել են օգնել իրենց դասընկերներին, եւ ամբոխը հարձակվել է նաեւ սլավոնական արտաքին ունեցող այդ տղաների վրա:

Հայ պատանիները չեն ուզում նշել իրենց ազգանունները` անվտանգության նկատառումների ելնելով: Ե՜վ Ռուբենը, ե՜ւ Գագիկը տանն են. Գագիկի վիճակը միջին ծանրության է` նա ունի վնասվածքներ եւ մի քանի շաբաթ կանցկացնի անկողնում: Առավել ծանր է նրանց ադրբեջանցի ընկերոջ վիճակը, ում մեջքից դանակահարել են:

Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են, որ հնարավոր է` դեկտեմբերի 15-ին արդեն կրկնվեն դեկտեմբերի 11-ի անկարգությունները, մասնավորապես` կա տեղեկություն, որ կովկասցիները ծրագրում են հավաք կազմակերպել Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկում:

Շրջանառվում են լուրեր, թե Մոսկվա են ժամանում ռադիկալ երիտասարդներ կովկասյան հանրապետություններից: Իսկ ահա համայնքային կազմակերպությունները կոչ են անում դուրս չգալ նման հավաքների:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մոկացյանը «Ազատություն» ռառիոկայանին ասել է, որ կատարվածի մեջ մեղավոր են նաեւ պետական կառույցները, որոնք ազգայնամոլներին թույլ էին տալիս անցկացնել տարբեր միջոցառումներ:

«Ռուսաստանը` ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին», «Մահ խաչերին» կարգախոսներով մոտ 10 հազար ազգայնականներ դեկտեմբերի 11-ին դուրս էին եկել Կրեմլին հարող Մանեժնայա հրապարակ: Ազգայնականները այս բողոքի ակցիան նախաձեռնեցին այն բանից հետո, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ զոհվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը: Ի դեպ, զոհվածի ընկերը, ով նույնպես տուժել էր այդ կռվում, ազգությամբ հայ Սերգեյ Գասպարյանն է:

Պաշտոնական տվյալներով` Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 32 մարդ: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԼԵՌՆԻԿ
Dec 15, 2010 1:04