Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 11, 2010 21:27 - 5 քննարկում

Կովկասյան հարցերում Կարեն Սիմոնյանի «ջուրը» պղտոր է…

Գիտեմ Կարեն Սիմոնյանի «հայրենասիրական կաշառակերության» մասին, պոլիգրաֆ կոմբինատի եւ գունավոր տպարանի տնօրեններից առաջին կաշառքների մասին… 1988-1989 թվերին հրատարակվեց /«Արեւիկ հրատարակչություն»/ իմ առաջին գիրքը: Կարեն Սիմոնյանի մասին գիտեմ: Բայց վերադառնանք նրա գրառումներին եւ ամենակարեւորը՝ նրա առաջարկած դրությունից դուրս գալու «ելքի» տարբերակին, քանի-որ նրա կողմից ուրվագծորեն առաջարկվող «Անդրկովկասյան ֆեդերացիան» նոր բան չէ, բայց շատերը կարող են գայթակղվել այս «նոր» գաղափարով: Եվ մենք գիտենք կամ գոնե մեր պատմական հիշողությունը, որը բացակայում է Կարեն Սիմոնյանի մոտ, մեզ կարող է հուշել, թե 20-րդ դարի սկզբներին, Հայաստանի առաջին Հանրապետության համար ինչ սարսափելի գործոն եղավ այդ կարճատեւ սուտ միությունը: Ոմանք մոռանում են, որ բացի ռուսական գիշատիչ գործոնից կան նաեւ հարեւանների գիշատիչ էության խնդիրները: Նստակյաց հողագործի էությամբ եւ քոչվորական էությամբ երկու հարեւանների միջեւ երբեք հնարավոր չէ եւ չի կարող լինել փոխպայմանավորված բարեկամություն: Այսօր, հայկական եկեղեցիները ոչնչացնող եւ իր տարածքում ազգային փոքրամասնություններին զտող Վրաստանի, ինչպես նաեւ հայկական պատմական հուշարձանները ոչնչացնող եւ Երեւանը Ադրբեջանական պատմական տարածք եւ քաղաք հայտարարող Ադրբեջանի հետ «կարդաշություն» եւ երեք հանրապետությունների ֆեդերացիայի գաղափարը գովերգողները՝ կովկասյան գլոբալիստները, կամ անուղեղ են կամ համաշխարհային գլոբալիզմն իրականացնող ուժերի կողմից ստեղծված ենթակառույցների գործակալներն են: Գեորգի Վանյանի եւ Աշոտ Բլեյանի նման ներքին տականք սադրիչներին հերոսի պատմուճան հագցնելու Կարեն Սիմոնյանի փորձերը՝ ամենաքիչը պոռնկություն է: Հիմա գանք ռուսական գիշատչին:
Արդյո՞ք Կարեն Սիմոնյանին հայտնի չէ, որ աշխարհը ավելի շատ նման է գիշատիչների խնջույքի, քան Սեզանի ծաղիկների նկարին: Արդյո՞ք «քաղաքակիրթ» եւ «դեմոկրատական» արեւմուտքը պակաս գիշատիչ է քան ռուսական արջը: Ո՛չ: Ի՞նչ է առաջարկում Սիմոնյանն ի վերջո: Առաջարկում է՝ հրաժարվել ռուսի կոշտ «սապոգից» եւ ընտրել «նենգ գիշատչին»՝ արեւմուտքին», որի գործելակերպը տարբեր է՝ «դանդաղ տունդ ձեռքիցդ կառնեմ ու դու խաբար էլ չես լինի» բնույթով: Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք նման փորձառություն: «Բիրտ պարսիկի դեմ, կողմնորոշում՝ դեպի նենգ բյուզանդացին» կարգախոսը նոր բան չէ: Եթե հիշենք, ապա Հայաստանի առաջին բաժանումից հետո, մենք դեռ պարսկական մասում թագավորություն պահպանեցինք, քրիստոնեական գիր ու գրականություն ստեղծեցինք, իսկ բյուզանդական մասում հայկական գործոնը իսպառ վերացավ: Նոր բան չէ նաեւ հայ ժողովրդի բնազդային իմաստնությունը՝ երկու գերհզոր ուժերի հակասությունից օգտվելով, պահպանել սեփականը՝ ազգայինը: Եթե թեթեւակի խորանում ես Կարեն Սիմոնյանի գրվածքներում, ապա պարզ է դառնում, որ ռուսական այլանդակ գիշատչին բացահայտելով, նա ոչ միայն չի խոսում տարածաշրջանի նկատմամաբ արեւմուտքի կեղտոտ նպատակներից եւ նրա գիշատիչ էությունից, այլ ավելին, թեթեւակի հորդորում է Սահակաշվիլիական տարբերակը, որն իհարկե Սահակաշվիլունը չի, այլ… «արեւմուտքինն» է: Որ այսօրվա Հայաստանի իշխանությունները տգետներ ու կատարողներ են, որոնց համար ազգային կատեգորիան երկրորդ պլան է ձգված, ճշմարտություն է: Սակայն Կարեն Սիմոնյանը իր հոդվածում նույնպես կոչ է անում հրաժարվել հայ հնագույն արմատներից, հայտարարելով այն հելլենական, եւ Յահվեյական իր տերերի թելադրմամբ «հորդորում է» ընդունել, որ մենք միայն 2000 տարվա պատմության կրող ենք, երկու հազար տարեկան ենք ու վերջ: Մենք վաղուց ենք բացահայտել ամերիկյան համալսարաններում հայագիտության ամբիոններում ծվարած կեղծ հայագետներին եւ նրանց տերերին: Բայց չգիտեինք, որ Ֆրանսիանյում ծվարած այս Յահվեական սողունը նույնպես նույն տերերի ծառան է:

Artur Armin



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Dec 11, 2010 22:32