ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, December 11, 2010 22:05 - չքննարկված
Թոխմախի Մհերը ակամա հաստատել է, որ Ծառուկյանը «օրենքով գող» չէ, այլ բարեգործ…
Թոխմախի Մհերի հավաքած «սխոդկային» Ծառուկյանը չի հրավիրվել
Շաբաթ օրը Երեւանում քաղաքի թաղային հեղինակությունների աննախադեպ հավաք է եղել: Նախաձեռնողը եղել է Թոխմախի Մհերը, այն տեղի է ունեցել նրա եղբորը պատկանող «Արգիշտի» ռեստորանում՝ Էրեբունիում: Այստեղ են հավաքվել մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ՝ բոլոր համայնքներից: Ներկա են եղել Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, Գագիկ Բեգլարյանը եւ շատ ուրիշներ: Տեւել է մոտ 6 ժամ: Ուշացումով եկել եւ մոտ մեկ ժամ մնացել է նաեւ Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանը հավաքին չի հրավիրվել:
Սեղանակիցներն առաջին կենացը խմել են հանրապետության նախագահի համար: Բաժակաճառ է ասել նաեւ քաղաքապետը, ով, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել հեղինակություններին՝ իր ընտրությանը նպաստելու համար: Հավաքի պաշտոնական բացատրությունն այն է, որ հեղինակությունները որոշել են խոշոր խնդիրներ ծագելու պարագայում հարցերը լուծել խաղաղ՝ քննարկումների ու փոխադարձ զիջումների ճանապարհով:
Սակայն իրականում սա մի տեսակ «գողերի սխոդկայի» նման մի բան է եղել, որը նմանվել է իրար իրավունքները ճանաչելու եւ իրար հարգելու արարողության: Սակայն ներկաներից ոմանց մոտ կարծիք է ձեւավորվել, թե հավաքի բուն իմաստն այն է, որ Մհեր Սեդրակյանը ցանկանում է իշխանություններին ցույց տալ, որ միայն ինքը կարող է մի կանչով իր հարկի տակ հավաքել եւ հրահանգներ տալ այս անձանց: Իսկ որ այս զանգվածն է երկրի համար վճռական պահերին եւ հատկապես ընտրությունների ժամանակ որոշիչ դեր խաղացողը՝ ոչ ոք կասկած չունի: