ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 9, 2010 10:30 - 5 քննարկում

Իսրաելը եղել է և մնում է հայության N1 թշնամի՞ն:

Իսրայելը զինում է Ադրբեջանին. Wikileaks

15:29 • 09.12.10

Wikileaks–ի հրապարակումներում տեղ են գտել Ադրբեջանի և Իսրայելի փոխհարաբերությունների վերաբերյալ մանրամասներ, որոնք ներկայացրել է rusrep.ru-ն։

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները զուսպ են, բայց մտերիմ։ Երկու երկրներում էլ կան նման աշխարհաքաղաքական դժվարություններ, և երկրներից յուրաքանչյուրը Իրանը դիտարկում է որպես սպառնալիք իր արտաքին անվտանգությանը։ Իսրայելն իր առաջնակարգ ռազմական արդյունաբերությամբ և հաճախորդների նկատմամբ մեղմ պահանջներով կատարյալ զույգ է համարվում Ադրբեջանի համար, որի սոլիդ պաշտպանական կարիքները զգալի չափով մնում են չբավարարված ԱՄՆ–ի, Եվրոպայի և Ռուսաստանի կողմից, ինչը տարբեր պատճառներ ունի, մասնավորապես՝ այդ հանգամանքը կապված է Հայաստանի և ԼՂ–ում տիրող իրավիճակի հետ։

Փաստաթղթում մեջբերվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրավիճակը նկարագրող խոսքերը. «սա միայն սառցաբեկորի վերին հատվածն է», որի 9/10 մասը ջրի տակ է։

Իսրայելի հետ ամուր կապերի շնորհիվ Ադրբեջանը սեփական բանակի զարգացման համար մատչում ունի սպառազինությունների նոր մակարդակին. նման տեխնիկա Ադրբեջանը չի կարող ստանալ ոչ ԱՄՆ–ից կամ Եվրոպայից՝ տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, ոչ էլ նախկին խորհրդային մատակարարներից՝ Բելառուսից և Ուկրաինայից։ Այն դեպքում, երբ Արևմուտքի մյուս երկները զգուշանում են Ադրբեջանին ցամաքային ռազմական համակարգեր վաճառելուց՝ մտավախություն ունենալով պատերազմի նոր ալիք հրահրել ԼՂ–ի շուրջ, Իսրայելը ազատ է էական քանակի զինամթերքի մատակարարման գործարքներ իրականացնելու հարցում՝ հարուստ հաճախորդից ստանալով մեծ օգուտ, ասվում է փաստաթղթում։

2008–ի սեպտեմբերին Ադրբեջանը առանց ավելորդ աղմուկի Իսրայելի ՊՆ–ի հետ համաձայնագիր է կնքել, որով տեղական 3 ընկերություններին թույլատրվում է մատակարարել ականանետեր, ռազմամթերք, ռեակտիվ հրետանի և կապի սարքավորումներ։
Ստույգ հայտնի չէ, թե ինչ են գնել ադրբեջանցիները, սակայն հայտնի է, որ կնքվել է հարյուրավոր միլիոն դոլարների պայմանագիր. Ադրբեջանը «Israeli Military Industries»–ից արդեն ստացել է «Lynx» համազարկային կրակի 122 մմ–ով համակարգ, որը տեղադրված է ծանր «Կամազ 63502»–ի վրա։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Պենտագոնի վերջին հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը իսրայելական ընկերություններից մեկի հետ անօդաչու թռչող սարքավորումների արտադրությանն ուղղված համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնություն է ձեռք բերել, որը 51 %–ով պատկանելու է Ադրբեջանին։

Այդ երկու երկների միջև հարաբերությունների գործնականությունն ընգծվում է ինչպես Ադրբեջանի կողմից Իսրայելի ճանաչմամբ, այնպես էլ Իսլամական համագումարի կազմակերպության ֆորումներին Իսրայելի մասնակցությամբ ու սուր հայտարարություններով։ Իսրայելին անհրաժեշտ է Ադրբեջանը որպես դաշնակից Իրանի դեմ, որպես հետախուզական գործողությունների պլացդարմ և որպես ռազմական տեխնիկայի շուկա։ Մեզ համար ակնհայտ է, որ երկու կողմերը դեռ լիովին բավարարված են առկա հարաբերություններով, ասվում է փաստաթղթում։

Tert.am



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Gel Vahan
Dec 9, 2010 15:40