Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 6, 2010 17:11 - 2 քննարկում

Ջեմա՛լ, չես հավատում այսօրվա փաստի՞ն: Վաղը կնստե՛ս հայկական «հաստին»:

Իսլամական կոմիտեի ղեկավարն Ադրբեջանին կոչ է անում պատերազմ սկսել
2010-12-06 11:35:44
Արցախի համար պատերազմն անխուսափելի է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը՝ ադրբեջանական Day.az գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:
«Պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- հայտարարել է Ջեմալը:
Նրա խոսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում՝ պատերազմի ակնկալիքով: «Լռելյայն հետևելով, նրանք միայն բոլորին համընդհանուր բախման փակուղի են մտցնում, իսկ Եվրոպան, որի համար նման սցենարը մահվան է հավասար, ոչինչ չի կարող անել»,- կարծում է Ջեմալը:
«Ընդհանրապես, Հայաստանը գոյություն ունի որպես ուրվականային միավորում, որը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի վրա: Եւ այդ հարցը պետք է շատ կոպիտ լուծվի: Բաքուն պետք է պատրաստվի այդ հակամարտությանը, լուրջ պատրաստվի, եւ հարցը լուծի մեկ հարվածով՝ դրա մեջ դնելով ազգի ողջ ապագան: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի միջամտի: Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ արվի վիրաբուժական ճշգրտությամբ եւ արագ, որ հակամարտությունը մառազմի չվերածվի: Այդ հարցը պետք է լուծել այնպես, որ աշխարհին փաստի առաջ կանգնեցնենք»,- ասել է Հեյդար Ջեմալը:
Նյուզ.ամ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Dec 6, 2010 17:42