ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 6, 2010 17:28 - 2 քննարկում

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների›› բանաձևը մեր հուսալի բանալիներից մեկն է

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների›› բանաձևը մեր հուսալի բանալիներից մեկն է
Դեկտեմբեր 3, 2010թ. 09:20

Զեկույցն ընթերցվել է Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ օրերս` նոյեմբերի 27-28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Հարգելի բարեկամնե՛ր, ես ողջունում եմ ներկաներին և բոլորիս մաղթում կորով ու կամք` Արևմտյան Հայաստանի կայացման հարցում մեր նպատակին հասցնելու համար:

Այսօր Հայաստան աշխարհի շուրջ ձևավորված ոչ նպաստավոր միջազգային կարծիքը ստեղծվել է` մի կողմից աշխարհասփյուռ հայության ո՛չ նպատակասլաց աշխատանքի, մյուս կողմից` միջազգային կառույցների մերժողական, ինչպես նաև, պարտադրված սպասողական և ո՛չ հայանպաստ գործողությունների արդյունքում: Հայ ժողովրդի իրավունքներն այսօր բաժանված են վեց մասի՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Ջավախք, Արևմտյան Հայաստան, Նախիջևան և Սփյուռք:

Հայ ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանությունը ամրագրված է բոլորին հայտնի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման մե՛ջ, ինչպես նաև ՄԱԿ-ի ‹‹Բնիկ ժողովուրդների իրավունքների պահպանության բանաձևի›› մեջ:

Երկար ու ձիգ տարիներ աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Հայաստանի Հանրապետության խնդիրները, Արցախի պատերազմը ինչ-որ տեղ երկրորդ պլան մղեցին Արևմտյան Հայաստանի հիմնահարցը: Եվ այդ իրավիճակը մեզ հնարավորություն չտվեց ներկայանալ որպես Արեւմտյան Հայաստանի տարածքի բնիկ եւ տեր ժողովուրդ:

Պատմականորեն այնպես է ստացվել ,որ Հայաստանի Հանրապետության գոյությամբ փորձ է արվում մշտապես դուրս մղել Արևմտյան Հայաստանի խնդիրը:

Նաև կցանկանայի Արևմտյան Հայաստանի Խորհրդի ուշադրությունը հրավիրել աշխարհասփյուռ հայության ներսում  կատարվող արհերստական խմորումներին. ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անպտուղ նախաձեռնություններ, որոնք հորջոջվում են որպես վերջին ճշմարտություններ, ի դեպ, դրանք ի հայտ են գալիս ամպագոռգոռ անունների ներքո` «Համաշխարհային հայկական կոնգրես››, ‹‹Համաշխարհային Հայկական խորհուրդ›› և այլն: Մեկընդմիշտ պետք է հիշենք` որևէ գաղութ երբե′ք չի կարող հայրենիք դառնալ, նմանատիպ փուչ գործողություններով հայությանը շեղում են բուն հայկական խնդիրներից , որոնցից ամենակարևորը Արևմտյան Հայաստանի խնդիրն է:

Այսօ՛ր, և ապագայու՛մ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարիք ունի օժանդակության և խրախուսմա՛ն, շատ եմ կարևորու՛մ այս գործընթացում ՀԱ՛Յ ԱԶԳԱՅԻ՛Ն ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱ՛Ն դերը:

Եկել է օրը, երբ Հայը, ապավինած իր կամքի՛ն, իր հավատքին, իր անբասի՛ր ոգուն՝ ոտքի է կանգնում ա՛յն դրախտում, ուր արարվեց ինքը: Այս փաստի գիտակցումը մեր արժանավայել գոյության հրամայականն է, հայ մարդու հավատը ուժե՛ղ է իր զորությամբ, հայ ազգն ուժեղ է միայն իր  բնօրրանում:

1700 տարուց ավելի, պատմությունը, այլոց օգնությամբ, մեզ համար սկսվում է մե՛զ պարտադրված կետից , այդ շղթայի մեջ ներկայիս ժամանակները բացառություն չեն…

Հայ ազգային բանախոսությունը պետք է վեր հանի և միջազգային հանրությանը ներկայացնի Արևմտյան Հայաստանի իրական մշակութային դեմքը` առանձին վերցրած և ընդհանրական , բոլո՛ր ուղղություններով: Նշեմ այդ ուղղություններից մի քանիսը. պատմական, քաղաքաշինական, հոգևոր, ճարտարապետական, երաժշտական, արհեստագործական, տնտեսական, ժողովրդագրական:

Նշված ուղղություններից յուրաքանչյուրը կարող է վճռական բեկու՛մ մտցնել Արևմտյան Հայաստանի շուրջ տարբեր ուժերի կողմից ձևավորված կարծիքների նկատմա՛մբ:

Հարյուր տարին մեծ ժամանակահատված չէ՛, սակայն, գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհում այն վճռական նշանակություն է ձեռք բերում և աշխատում է մեր ընդդիմախոսների օգտին:

Առանձնակի կուզենայի ձե՛ր ուշադրությունը հրավիրել Արևմտյան Հայաստանի պատմական արժեհամակարգի ներկայացման խնդիրների վրա:

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների›› բանաձևը մեր հուսալի բանալիներից մեկն է՛, որը մեզ հնարավորություն է տալիս նորովի և մեզ համար շահեկան տեսանկյունից ներկայացնել մեր Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությունը` ինչպես մեր բարեկամներին, այնպես էլ մեր ընդդիմախոսներին:

Ի՞նչու եմ ես հատկապես անդրադառնում Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության խնդիրներին, քանի որ Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությունը ներկայացվում է ա՛յլ անկյան տակ` ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկների կողմից, հրապարակված նյութերում հիմնականում շրջանցվում է Արևմտյան Հայաստան անունը:

Այսօ՛ր, գիտական , հասարակական և քաղաքական շրջանառության մեջ են դրվել մի շարք տերմիններ, որոնք ուղղակի առնչություն ունեն Արևմտյան Հայաստանի հետ: Դրանցից են «Անադոլի և Քուրդիստանե տերմինները, ակնհայտ է, որ Թուրքիայի նոր սերնդի մեծ մասը, ինչպես նաև, այլ երկրների քաղաքակիրթ բնակչության մի ստվար զանգված համոզված են, որ այն տարածքները, որոնք կոչվում են «Անադոլիա՛ և Քուրդիստա՛ն››  գալիս են պատմության խորխորատներից: Այս մոտեցումը ձևավորվել է մեր ընդդիմախոսների ռազմավարության և թուրքական գաղափարախոսության հիման  վրա: Նման մոտեցմամբ փորձ է արվում արհեստական տերմիններին տալ իրավական ու՛ժ, դրանով փորձելով հաստատել, թե Արևմտյան Հայաստան գոյություն չունի:

Նշված արհեստածին անունների, գիտական, հասարակական և քաղաքական շրջանառությունը մեկ նպատակ ունի, համաշխարհային հասարակությանը աստիճանաբար համոզել, ո՛ր այդ տերմինները իրական ե՛ն և պատմակա՛ն : Ի դեպ, ‹‹Քուրդիստան›› տերմինի գոյությունը փորձ է արվում հիմնավորել քուրդ ժողովրդի գոյությամբ,  իսկ ‹‹Անադոլի›› տերմի՛նը հունական աղբյուրներով:

Այս հանգամանքից ելնելով, մենք պե′տք է որոշակի ռազմավարություն մշակենք և այն իրականացնենք հիմնվելով «Բնիկ ժողովուրդների իրավունքների ճանաչման մասին›› ՄԱԿ-ի բանաձևի վրա:

Հայ ազգի դեմ սանձազերծված տեղեկատվական – հոգեբանական պատերազմը կառավարվում է մեզ հայտնի կենտրոններից, նրանք այսօր էլ ամբողջությամբ  կազմակերպում և վերահսկում են պատմական կեղծարարության ընթացքը:

Այս քաղաքականության առաջին արդյունքը, թերևս, թուրք պատմաբան Էսաթ Ուրասինի 1950 թ-ին Անկարայում հրատարակած «Հայերը պատմության մեջ և հայկական հարց›› գիրքն էր, որտեղ ասվում է. « Հայաստանը աշխարհագրական մի տարածք է, առանց հստակ քաղաքական սահմանների››: Եվրոպական խոշորագույն ուսումնասիրողները շա՛տ հաճախ ուսումնասիրելով Արևմտյան Հայաստանի պատմական շերտերը, ելնելով քաղաքական իրականությունից, խուսափում են նշել Արևմտյան Հայաստան անունը և այն փոխարինում են «ժամանակակից Թուրքիա›› կամ մեկ այլ տերմինով: Նման օրինակները շա~տ են, նշեմ դրանցից մեկը, որը շատ կարևոր է՛ մեզ համար: Գերմանացի հնագետ, պատմաբան Քլաուս Շմիդտը հեղինակն է Պորտասարի (գյոբեկլի թեփե) նեոլիթյան հնավայրի հայտնագործության, (որը գտնվում է, Ուրֆա քաղաքից 80կմ հեռավորության վրա): Լինելով պատմաբա՛ն, նա քաջածանոթ է իրականությանը, բայց դրանով հանդերձ շրջանցում է Արևմտյան Հայաստան անվանումն ու հայտնագործության տարածքը ներկայացնում որպես թուրքական տարածք: Ինչպես ասացի, նման օրինակները շատ են:

Մենք պետք է կարողանանք, մե՛ր ռազմավարությամբ հասնել նրան, որպեսզի այն ուսումնասիրողները, որոնք գործի բերումով, պատմա-հետազոտական աշխատանքներ են կատարում Արևմտյան Հայաստանում, իրենց ուսումնասիրությունների մեջ, անպայմա՛ն շեշտեն, Արևմտյան Հայաստան անունը: Մե՛ր նման քայլերը կպարտադրեն նրանց չաղավաղել իրականությունը,  չշրջանցել այդ մշակույթի իրական տիրոջը` ով Արևմտյան Հայաստանի ՀԱՅՆ է, այսինքն, բնի՛կ Հայ ժողովուրդը: Պատմական, մշակութային ուսումնասիրություններում իրականության ճշգրիտ ներկայացումը հնարավորություն կտա, որ հայը կրկին հաստատվի ի՛ր նախնյաց երկրում, և երբ կգա մեր իրավունքների պաշտպանության ժամանակը, ապա այն կունենա, նաև օտարազգի ուսումնասիրողների գործերով հաստատված, մշակութային ու պատմական հիմք:

Թույլ տվե՛ք այսքանով ավարտել իմ ելույթը, և նորից մաղթե՛լ մեզ բոլորի՛ս կա՛մք ու կորով, և Արևմտյան Հայաստանի հարցը լուծել բնիկ ժողովուրդների իրավունքների բանաձևի, արդարմի՛տ և հայանպաստ մոտեցումների շրջանակներում:

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A.v.
Dec 6, 2010 21:59