ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ arhar. Saturday, December 4, 2010 8:29 - 6 քննարկում
Սիկտիրմարշներդ նվագեք, բա չէ՛, զահլա կա…
Ավստրիայում Թուրքիայի դեսպանին «գրողի ծոցն» են ուղարկել
2010-12-04 10:33:00
|
Ավստրիայի խորհրդարանի անդամ Էվալդ Սթադլերը, ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ամբիոնից, «գրողի ծոցն» է ուղարկել այդ երկրում Թուրքիայի դեսպանին, ով հանդգնել էր Ավստրիայի մասին անհարգալից արտահայտություններ անել:
«Տիկնայք և պարոնայք, իմ այսօրվա ելույթն ուղղում եմ Թուրքիայի դեսպանին: Ես չեմ պատրաստվում այնքան կոռեկտ լինել, ինչքան իմ գործընկերները: Այստեղ կանայք չկան: Պարո’ն դեսպան, դուք անհարգալից հայտարարություններ եք արել իմ երկրի հասցեին` անցնելով կոռեկտության սահմանը: Ես պահանջում եմ իշխող կոալիցիայից այդ անձնավորությանը ճանաչել անցանկալի անձ (persona non grata) և վտարել երկրից: Հիմա ես ցանկանում եմ անդրադառնալ այn Թուրքիային, որին «իբրև համերաշխ և հանդուրժող» երկիր է ներկայացնում սույն պարոնը: Այդ նույն երկրում 2010 թ-ի հունիսին դանակահարվեց և սպանվեց կաթոլիկ հոգևորական Լուիջի Պադովեսին, ով, դանակահարված և արնաշախաղ վիճակում վազել էր փողոց, սակայն նրան ոչ մեկ չէր օգնել: Այն տականքը, որ սպանել էր նրան, ամեն մի հարվածից հետո գոռացել էր «ալլահ աքբար», «ալլահը մեծ է» արտահայտությունները: Թուրքիայի դեսպանը թող պատասխան տա այն 16 տարեկան աղջիկների համար, որոնց ողջ-ողջ այրել և թաղել էին Թուրքիայում: Էրբաքանը ողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե կա «հակաթուրքականություն», իսկ դրանից հետո ի՞նչ էին սպասում: Կարող եմ պատմել հազարավոր վայրագությունների մասին, որոնք տեղ են գտնում Թուրքիայում: Մենք թույլ ենք տվել այդ երկրի բազմաթիվ բնակիչներին ապրել մեր երկրում: Եթե դրանից հետո էլ մեր հասցեին նման վերաբերմունք պետք է լինի, թող հավաքվեն և գնան իրենց երկիր»,-ասել է ավստրիացի խորհրդարանականը: ՀայՆյուզ |
6 քննարկումներ
Վահան