Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 4, 2010 15:14 - 7 քննարկում

Շնամոլ, շնասեր, շնաբույր…(իրական դեպք):

Նախանցյալ տարի Երեւան էր ժամանել “Հայ Կյանք” շաբաթաթերի խմբագիր Ափո Չափարյանը: Երբ փողոցում մեզ ծանոթացրեցին, մենք մեքենայով Արցախ էինք գնում, եւ նրան էլ հրավիրեցինք: Ֆոտոապարատը վզից կախված մեր նոր ծանոթը նստեց մեքենա ու մենք առաջ շարժվեցինք:
Հանկարծ Ափո Չափարյանը գոռաց,- Կանգնեցո՛ւր, շո՛ւնը, շո՛ւնը:
Մեքենայից դուրս թռչելով նա սկսեց վազել փողոցի անտեր շների հետեւից ու սկսեց նկարել նրանց: Մենք զարմացել էինք:
– Հարգավ դուք չեք հասկնար, մեզ բացատրեց Լոս-Անջելեսի “Հայ Կյանք” շաբաթաթերթի խմբագիրը: – Ամերիգացիք շունը շատ կսիրեն: Անդեր շուներու նկարները կնկարեմ, թերթիս մեջ կդնեմ եւ նկարին տակը օգնություն կգրենք: Ամերկացիք մեծ դրամներով պիտի օգնեն: Է~, դրամները կառնինք ու այդ դրամներով Հայստանը կփորձինք օգնիլ: հայրենիքը բարգավաճ պիտի ըլլա:
Մեքենան վարելու ընթացքում, ես ու ընկերս զարմացած իրար էինք նայում, թե էս ախմախը որտեղից մեզ հանդիպեց, երբ միլիցիոները մեզ կանգնեցրեց: Հավանաբար արագության խախտում էի արել: Երբ միլիցիոները մեզ մոտեցավ, շաբաթաթերթի խմբագիրը, հավանաբար հեռվում շուն տեսնելով, նորից մեքենայից ինքն իրեն դուրս նետելով սկսեց բղավել՝ “շո՛ւնը, շո՛ւնը”: Միլիցիոները կարծելով թե էս ապուշն իր հետ է՝ կատաղեց:
– Էդ ե՞ս եմ շունը, ես քո… Հիմա ես ձեզ բաժին կտանեմ, կիմանաք,- չէր հանգստանում միլիցիոները: Հիմա ես փորձում եմ նրան հանգստացնել ու բացատրել, բայց մեկ էլ Ափոն թե՝ “Հարկա՛վ շուն է, դե-սա՛…” ու միլիցիոները նորից է խենթանում. – Ո՞նց, արա էլի ինձ շուն ա ասում:
Դե արի էդ խեղճ միլիցիոներին բացատրի, որ էս ախմախը Լոս-Անջելեսի “Հայ Կյանք”-ի խմբագիրն է ու անտեր շներ է նկարում, որ իր թերթում տպի ու այդ դրամներով Հայաստանը բարգավաճացնի:
Երկու ժամ տեւեց միչեւ միլիցիոները մեզ բաց թողեց:

Gel Vahan



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arto
Dec 4, 2010 19:31