ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 2, 2010 14:00 - 4 քննարկում
«Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին» հարցին Փիթեր Փաումանսը պատասխանել է . «թուրքերին», վախենալով նշել ճիշտ պատասխանը:
Թուրքերն աշխարհի ամենագարշելի ազգն են. Բելգիացի կուսակցականի այս խոսքերը ցնցել են Թուրքիան
Դեկտեմբեր 02, 2010 | 00:36
Բելգիական VRT հեռւոստաընկերության եթերում De Pappenheimers ինտելեկտուալ խաղին մասնակցած Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության փոխնախագահ եւ ֆլամանդական խորհրդարանի նախագահ Ժան Փիթեր Փաումանսը ցնցել է Թուրքիան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ հետեւյալ հարցն է տրվել, թե Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին, ինչին ի պատասխան բելգիացի քաղաքական գործիչը նշել է. «Թուրքերը»:
Մյուս մասնակիցը զարմացած հարցրել է թե նա, իրոք, չգիտե՞ր, որ հարցի պատասխանը հրեաներն են, ինչին Ժան Փիթեր Փաումանսն արձագանքել է. «Գիտեի, բայց խիզախություն չունեցա դա ասելու»:
Սկանդալային այս դեպքին արձագանքել է Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն՝ հայտնելով թուրք հասարակության մտահոգությունը նման հարցերի եւ պատասխանների համար։ Թուրքերին վիրավորած գործիչը խոստացել է թուրք դեսպանին, որ խնդրի հետ կապված հանդես կգա թուրքերին սփոփող հայտարարությամբ։
Լուրեր Հայաստանից – NEWS.am