ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, November 29, 2010 4:22 - 1 քննարկում
Հայաստանին նետված մարտահրավերներն ու սպառնալիքները
Եվ այսպես, ի՞նչ ունենք. Հայաստանին /և տարածաշրջանի մյուս երկրներին/ նետված մարտահրավերներն ու սպառնալիքները մնում են, որի հենքի վրա էլ հստակվում է հետևյալ պատկերը.
ա/ Որպես սպառնալիք մնում է կովկասյան եռակողմ’ Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, բոլորը բոլորի դեմ /քառակողմ, նաև քրդերի մասնակցությամբ’ Նախիջևանից, Արցախին հարակից տարածքներից, Կիրովաբադից…/ թատերականացված պատերազմական գործողությունների հրահրումը, որը սակայն, թատերականացված չի լինելու Ադրբեջան-Հայաստան դիմակայության գծում: /Տես, «Ըստ ԵՀՄՖ-ի ունեցած տեղեկությունների, Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից», 24 հունիսի 2010թ., Նոյյան Տապան/
բ/ Իրանի տարածքը թափանցող ռումբերով հարվածելու սպառնալիքը, որի հետևանքով կհրահրվի տեխնածին աղետների շղթայական ռեակցիա ողջ տարածաշրջանում, ծանրագույն հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում’ Թուրքիայի: /Տես, «Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում», «Իրավունքը de facto», թիվ 23 (183), էջ 9/, /Տես նաև, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ’ թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 / 20, 2010թ., էջ 16-17/
գ/ «Մեծամորի» հայկական ատոմակայանի արհեստածին կամ տեխնածին վթարի հետևանքով առաջացած ռադիացիոն աղետի սպառնալիքը Հայաստանի և հարևան երկրների համար, այդ թվում’ Թուրքիայի: /Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով», http://www.regnum.ru/news, 13:28 14.07.2010/
Որոնք են 2010-ի դեկտեմբերի 1-2-ը Աստանայի գագաթաժողովի կազմակերպիչների հավակնությունները.
1. Հաստատագրել, որ ԵԱՀԿ ռազմաքաղաքական առաջնահերթությունների ցանկում են Միջին Արևելքն ու Կովկասը, ըստ Ռալֆ Պիտերսի հոդվածի և քարտեզի տրամաբանության: /Տես, ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների» հոդվածն ու քարտեզը, «Ազգ» օրաթերթ, 25.08.2006թ./
2. Հավաստիացնելու, թե կարճատև հեռանկարում ամեն ջանք գործադրվելու է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծելու համար, իրականում’ ամեն ինչ արվելու է հակամարտությունը բորբոքելու մինչև Ադրբեջանի նոր ագրեսիա ԼՂՀ-ի և ՀՀ-ի նկատմամբ: /Տես, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկի «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը» հոդվածը, Eurasianet, http://www.warandpeace.ru, Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1/17, 2009թ., էջ 30-31/ http://oukhtararati.com/amsagrer
3. Հանդիսավոր ու պաշտոնապես հայտարարել ԵԱՀԿ ռազմաքաղաքական մուտքը Կենտրոնական Ասիա’ տարածաշրջանում ԵՄ-ի համար ապագայի վասալ պետությունների գործերին խառնվելու ծրագրերով: /Տես, «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Աստանային ընդառաջ չի հիշատակել Ղարաբաղի հարցը», Panorama.am, 11:18 13/11/2010/
Որոնք են Հայաստանի /տարածաշրջանի մյուս երկրների/ անելիքները դիմակայելու համար տարածաշրջանային գլոբալ աղետների ու քաոսի և պատերազմների այս նոր սպառնալիքներին.
ա/ Պատրաստվել դիմակայելու միջազգային տեռորիզմի ներթափանցումներին, հիշել որ’ «Քամի տարածողը, փոթորիկ է հնձելու»:
բ/ Հրաժարվել միմյանց նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական կուրսից և թույլ չտալ որ գիտատեխնիկական առաջընթացի արդյունքները գերտերությունների կողմից գործածվեն որպես տեխնածին զենք ու սպառնալիք տարածաշրջանի երկրների նկատմամբ:
գ/ Գոյություն ունեցող հակասությունների և հակամարտությունների կարգավորումը քաղաքական ու դիվանագիտական խաղերի ու խարդավանքների ոլորտից տեղափոխել միջազգային իրավական հարթություն:
Եթե տարածաշրջանի երկրները չեն ցանկանա ընթանալ լիովին ժողովրդավարական, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իրավական այս ճանապարհով, ապա Հայաստանին կմնա ընտրել իր ուրույն ճանապարհը’ իր ռազմաքաղաքական հատուկ ուղին, Երրորդ հազարամյակում առաջնորդվելու իր ուրույն «Ճանապարհային քարտեզը»: Իսկ այդ ուղին գոյություն ունի, դրա մասին մենք մանրամասն գրել ենք «Ուխտ Արարատի» պարբերականի 19-րդ համարի խմբագրականում: /Տես, http://oukhtararati.com/amsagrer կայքում/
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
1 քննարկում
Arthur Armin