ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 29, 2010 0:21 - 4 քննարկում

WikiLeaks կայքը հրապարակել է Ադրբեջանի նախագահի գաղտնի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիլյամ Բերնսի հետ: Սպիտակ տունը խստորեն դատապարտել է ամերիկյան ծառայողական փաստաթղթերի հրապարակումը:

WikiLeaks կայքը հրապարակել է Ադրբեջանի նախագահի գաղտնի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիլյամ Բերնսի հետ

29 նոյեմբերի 2010 – 09:50 AMT 05:50 GMTPanARMENIAN.Net – Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած գաղտնի զրույցում բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Լուն հաղորդել է պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև խորհրդակցության մասին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայ-թուրքական Արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների միավորված քննարկման օգտին: Ինչպես հաղորդում է WikiLeaks կայքը, Ալիևը նաև կոչ է արել հետաձգել արձանագրությունների վավերացումը, որը, նրա կարծիքով, պետք է տեղի ունենա ապրիլի 24-ից հետո, որը «դամոկլյան սրի» նման կախված է տարածաշրջանում քաղաքական նախաձեռնությունների վրա:

Ամերիկյան դիվանագետ Լուն գրում է. «Ուիլյամ Բերնսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կարող է քաղաքական տարածություն ստեղծել Սարգսյանի համար Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի ճկուն լինելու համար և հակառակը, Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացի ձախողումը կհանգեցնի լուրջ բացասական հետևանքների ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Լուն կրկնել է Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը «դամոկլյան սրի» նման կախված է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:
Զրույցի ձայնագրության համաձայն, Իլհամ Ալիևը կոչ է արել Բերնսին ճնշում գործադրել Հայաստանի վրա` հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկն ընդունելու համար: Ալիևն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չի քննարկվում և կոչ է արել միջազգային հանրությանը մեկուսացնել Հայաստանին, եթե նա չհամաձայնվի ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների փաթեթին:

Սպիտակ տունը խստորեն դատապարտել է ամերիկյան ծառայողական փաստաթղթերի հրապարակումը
29 նոյեմբերի 2010 – 10:56 AMT 06:56 GMTPanARMENIAN.Net – ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերի հրապարակումը Wikileaks կայքում սպառնալիքի տակ է դրել այն մարդկանց իրավունքներն ու կյանքը, որոնք հիշատակվում են հրապարակումներում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Ռոբերտ Գիբսը:

Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է երկրի կառավարության բաց և պատասխանատու աշխատանքին երկրի ներսում, սակայն ակցիան ուղղված է այդ նպատակների դեմ: Հրապարակելով այդ փաստաթղթերը՝ WikiLeaks-ը ռիսկի է ենթարկում այդ մարդկանց ոչ միայն իրավունքների խախտման, այլ նաև անվտանգության տեսակետից»,-ասվում է փաստաթղթում:

«Մենք խստորեն դատապարտում ենք ծառայողական փաստաղթերի հրապարակումը և ազգային անվտանգության համար այդքան կարևոր տեղեկատվության բացահայտումը»,-ասել է Գիբսը, հաղորդում է AFP-ն:

Wikileaks կայքը հայտարարել էր, որ մտադիր է ընթացիկ հանգստյան օրերին հրապարակել «ԱՄՆ գաղտնի նամակագրությունը արտերկրի կառավարությունների հետ»: Հրապարակված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ քայլեր վերաբերում են ԱՄՆ-ի ու Ասիայի երկրների կապերին:

Ըստ Twitter սոցիալական ցանցի, Wikileaks կայքը արգելափակվել էր հաքերների հարձակման պատճառով: Ինչպես ասվում է կայքի միկրոբլոգում, մի շարք թերթեր, այդ թվում իսպանական Pais-ը, ֆրանսիական Monde-ը, ինչպես նաև Guardian-ն ու New York Times-ը արդեն նոյեմբերի 28-ի երեկոյան սկսել են հրապարակել ԱՄՆ դեսպանների բազում գաղտնի հեռագրեր:

2010թ. WikiLeaks-ը արդեն երկու անգամ հրապարակել է ամերիկյան կառավարության ծառայողական փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Պենտագոնի գործունեությանն Իրաքում ու Աֆղանստանում:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Nov 29, 2010 19:47