Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, November 27, 2010 17:58 - 3 քննարկում

Յարգելի հայրենակիցներ, այս կայքէջի գրառումներում…

Յարգելի հայրենակիցներ, այս կայքէջի գրառումներում նաեւ Արթուրի յօդուածում մի քանի անգամ հնչեցուեց հետեւեալ սկզբունքը «հայ ազգի դիմադրողականութեան գլխաւոր գործօնը իր բազմազանութեան մէջ է», ես կ՚ասէի՝ սա ընդհանրապէս բնութեան յեղաշրջման եւ դիմանալու ակսիոմ է, եւ դրա համար է որ բնութեան մէջ տիրում է բազմազանութիւնը ըստ էակների ազգի եւ դասակարգի։ Դրա համար է որ մարդու եւ բոլոր երկրային էակների գէնը ունի բազմաթիւ քրոմոզոմներ։
Քաղաքական մարդիկ մեզ (հայերիս) միշտ քարոզել են, որ հայ ազգի մեղքը կայանում է նրանում որ չունենալով միատարր տեսակ, ձգտել է բաժանման եւ այսպիսով դարերի ընթացքում տարրալուծուելով հասել այսօրուայ ճգնաժամին։ Սա ամենամեծ սուտն է որ քարոզւում է մեր գլխին։ Իրականում հէնց մեր բազմագլխանիութիւնն է որ բազմաթիւ թշնամիների բազմաթիւ ահռելի արշաւանքներին դիմացել է եւ դեռ մինչեւ այսօր դիմանում է։ «…Աւելի դժուար է բազմագլխանի հրէշին տապալելը, ջարդելով մի գլուխը, միւսն է իր տեղը առնում եւ նորից մաքառում…»։
Կարելի է հարց տալ, թէ արդեօ՞ք այս միտքը չի հակառակում օրինակ Տիգրան Մեծի, Մաշտոցի, Խորենացու, Չարենցի եւ այլ հայ գիտունների այն գաղափարին որ՝ «… հայե՜ր՝ ձեր հզօրութիւնը ձեր միասնութեան մէջ է…», ես կարծում եմ բոլորովին ոչ։ Գլուխ, պետ կամ ղեկավար մի բան է, գաղափարախօսութիւն, միաբանութիւն եւ միասնութիւն մի ուրիշ բան։ Այս հասկացութիւնները պէտք չէ իրար հետ շփոթել։ Աւելի հզօր է օրկանիզմը երբ բաղկացած է բազմազան տարրերի միասնութիւնից, քան միատարր տարրերից։ Քանզի՝ վերջինում նրա ներգործական ուժի հաւաքածոն ունի միայն մի քայլ, իսկ բազմազանի պարագայում բազմաթիւ քայլեր եւ յարձակման անկիւններ։ Օրինակ՝ երբ համաճարակ է լինում, միատարր տեսակի զանգուածում մէկի սատակելը ինքնաբերաբար բոլորի սատակելն է, իսկ բազմազան զանգուածում կ՚մնան դիմադրողականութիւն ունեցող ապրողներ։
Քաղաքական ասպարէզը նաեւ նշանաւոր է ինքնաստուգման մեխանիզմի պակասով, եւ ուրեմն՝ բազմագլխանի կառոյցը աւելի հզօր է եւ ազդեցիկ տեղ հասնելու համար։
Այսօր մեր գերխնդիրը ոչ թէ մեր պետի պակասի կամ պետ ընտրելու հարցն է, այլ գտնել միջոցներ հզօրացնելու ժողովուրդի իւրաքանչիւր մասնիկի հայեցիութիւնը եւ նրա հայեցի իմաստութիւնը։
Haro Mherian



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Nov 28, 2010 5:56