ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 26, 2010 19:50 - չքննարկված

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

«_26 » _նոյեմբեր_2010

Հեռ. (374+10) 27-77-83

sardarapatsharzhum@gmail.com

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 26–ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստը «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին» թեմայով։

Ելույթ ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, որը անդրադարձավ ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասելով, որ այդ միջադեպերն բանակում առկա միջանձնային հարաբերությունների հետևանք են, խարսխված երկրում իշխող ռեժիմի կառավարման համակարգի վրա։  Վերջինս փաստեց, որ հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներից, ուստի այն արտացոլում է հոգեբանական, հասարակական և դասակարգային այն գործընթացները, որոնք առկա են հասարակության մեջ։ Այնինչ հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից։ Ամուր ընտանիք՝ ամուր բանակ։ Եվ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, ուստի պետք է կարողանալ հայ ընտանիքներում վերկանգնել սրբությունները, խեղված արժեհամակարգը,  որպեսզի իրավիճակը շտկվի։

Գնահատելով բանակում տիրող առկա իրավիճակը նիստի մասնակիցները նշեցին, որ բանակի ղեկավարության մոտ չկա անհրաժեշտ կամք շտկելու համար իրավիճակը, ցածր է սպայակազմի մասնագիտական ունակությունները և անբավարար մարդկային որակները, բանակը առ այսօր հայ հասարակության առաջ փակ համակարգ է, չկա իրականում հասարակական օժանդակություն և վերահսկողություն, բանակի բարձրագույն հրամանատարական կազմը կոռումպացված է և բացակայում է անհրաժեշտ սոցիալական արդարությունը կրտսեր սպայական հրամանատարական կազմի և բանակի ղեկավար կազմի միջև, բանակում տեղ են գտել հանցագործ աշխարհի հասկացողություններ, որով հարաբերվում են զինծառայողները։ Ի սկզբանե բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով, ինչը ուղղակի պրոյեկտումն է օտար զինված ուժերից։

Քննարկման մասնակիցները արեցին մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը որոշակի առումով կնվազեցնի մահվան ելքով դեպքերն ու պատահարները, կբարելավի զինծառայողների միջանձնային հարաբերությունները։

Մասնավորապես նշվեց, որ բանակը պետք է ավելի բաց լինի հասարակության առջև։ Հասարակության միջամտությունը բանակում տիրող բարքերին, միջանձնային հարաբերություններին պետք է լինի օժանդակության և վերահսկողության գործառույթներով։ Սակայն իրավիճակում որակական փոփոխություն կարելի է ակնկալել միայն համակարգային լրջագույն փոփոխություններից հետո։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ