Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, November 26, 2010 17:54 - չքննարկված

Ու՞մ էր ձեռնտու «Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը…

Ու՞մ էր ձեռնտու «Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, թե իբր Ամերիկյան FBIը Հայաստանում հետաքննում է Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարություններում գործող անձանց:

Ստորեւ տեղադրված է ՀՀ պաշտոնական հայտարարություն, որը հերքում է «Հայկական Ժամանակ» օրաթերթում տեղ գտած սադրիչ տեղեկատվությունը` «FBI-ը ստուգում է Ռոբերտ Քոչարյանի և եկեղեցու բանկե՞րը»

* * *

«ԱրմԻնֆոյի» թղթակցի  հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հերքել է «ՀԴԲ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու» մասին տեղեկատվությունը: Խոսքը վերաբերում է «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում տեղ գտած հրապարակմանը: Հոդվածի հեղինակը հավաստում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն «Պզոյի գործի» նախաքննության շրջանակներում Հայաստանին է հանձնել 30 ազգանուններից կազմված ինչ-որ ցուցակ, սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ ցուցակից որևէ մեկին հանձնել ամերիկյան կողմին:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, տվյալ հրապարակումն իրականության հետ որևէ ընդհանրություն, աղերս չունի: «Ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել տվյալ լրատվամիջոցի կողմից իր ընթերցողներին չստուգված և ակնհայտ կեղծ տեղեկությունների տրամադրումը, ինչը, թերևս, հասարակության կարծիքն ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում: Հայտարարում եմ, որ  ԱՄՆ-ից ընդհանրապես և ՀԴԲ-ից, մասնավորապես, տվյալ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու մասին որևէ հարցում չենք ստացել,  չենք ստացել նաև ձերբակալման կամ կալանավորման համար անձանց որևէ ցուցակ:

Ավելին՝ ինչպես ավելի վաղ հայտարարվել է,  Երևան չեն ժամանել ՀԴԲ աշխատակիցներ` որևէ քննչական գործողությունների մասնակցելու նպատակով: Հակառակի մասին պնդումներն ուղղակի մտացածին են»,- հայտարարել է Սոնա Տռուզյանը: Միաժամանակ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ Դատախազությունը պատրաստ է  իր իրավասությունների շրջանակներում աջակցել նախաքննությանը և, իրավական օգնություն ցուցաբերելու համար հարցում ստանալու դեպքում, ապահովել դրա օպերատիվ իրականացումը հնարավորինս կարճ ժամկետներում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ