Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 24, 2010 17:33 - 3 քննարկում

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը

Ադրբեջանը (կամ Թուրքիան) ցնդաբանում է: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Եվ այդ ցնդաբանությանը արժանի հակահարված տալու մասին խոսում են բոլորը: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Բայց այդ հակահարվածը չեն տալիս:
Այդ հակահարվածը չի տալիս Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Չի տալիս Գիտությունների ազգային ակադեմիան: Նաեւ՝ Պատմության ինստի-տուտը: Ու հանրային խորհուրդը նույնպես: Ստեղծագործական միություններն էլ են անտարբեր այդ թյուրքական ամենանվաստ տարրի՝ ադրբեջանակա-նի կողմից գոռգոռվող հակահայկական քարոզչությանը:
Եկեղեցին չի տալիս: Չի կարող տալ: Քանզի մեր եկեղեցին դեռ ազգային չի (չի դառել ու չի կարող դառնալ) ու պատվիրան ունի՝ սիրի՛ր թշնա-մուդ: Ի՜նչ պատվիրան, իսկական հրամայական է:

Ի՜նչ պիտի խոսի ակադեմիան: Աշխատավարձով ապրող գիտնականներ՝ հոգսաշատ, բեռան տակ կքած:
Պատմության ինստիտուտն էլ… դե, պատվե՜ր չունի, բա որ խոսի…
Հանրային խորհու՜րդն ինչ պիտի ասի: Սպասում է, որ իրեն ասեն: Ո՞վ, հանրությու՞նը: Չէ՛, հանրությունը հոգնած է, հեչ հավես չու-նի: Իսկ ով որ պիտի խորհրդին ասի՝ ասել-պրծել է:
Ստեղծագործական միություններն էլ բան ու գործ չունեն, որ ալիեւյան բարբաջանքներին հակահարված տան, հազիվ իրար մեջ են գզվռտվում:
Ու սխալվում են: Այս բոլորն էլ չարաչար են սխալվում:
Քանզի հակահայկական ամեն մի փորձի պետք է արձագանքել: Կտրուկ, շեշտակի, թե դիվանագիտորեն ու մեղմ, տվյալ հակահայկական քայլով է պայմանա-վորված: Բայց պե՛տք է արձագանքել: Անպայմա՛ն:
Որովհետեւ այն ամերիկացին, ով գիտի, թե կոկա-կոլան կովն է տալիս, Հայաստանի մասին, ճիշտը է, չի լսել, բայց ճակատագիրը որոշել կարող է, կուզի համենայնդեպս: Այդ ամերիկացուն պետք է հուշել, պատմել, ցույց տալ՝ ով է հայը, ինչ է ուզում: Շատ նեղվել էլ պետք չէ: Այդ ամե-րիկացին Ավստրիայի ու Ավստրալիայի տեղն էլ է խառնում……
Որովհետեւ այն ռուսը, ճիշտ է, լավ գիտի, ով է հայը եւ ինչ է ուզում, ու նաեւ գիտի, որ կովը կաթ է տալիս, բայց դե, էն գլխից սովոր է՝ խել-քի փոխարեն, բռնի ուժ է բանեցնում: Երկաթգիծը մի փոքր կոր չանելու համար լեռներ է հավասարեցնել տալիս: Ա՜խ այդ լեռները ու այդ լեռնցիք……
Անգլիական նավերն էլ ծովի վրա ուղիղ չեն նավարկում, ուր մնաց Հայոց լեռները բարձրանային…
Մի խոսքով, սպասում ենք, որ մեզ ասեն-հուշեն-փրկեն: Մինչդեռ խեղճին գրոշ են տալիս: Ընդամենը: Այն էլ՝ լավագույն դեպքում:
Իսկ մենք մեզ մխիթարում ենք, թե հաղթող ենք ու թշնամուն չենք ատում:
Երբ աղջիկ ունենամ, նրան ասելու եմ. «Դու էլ ինձ պես ատիր, որովհետեւ թշնամուն սիրելը առողջ մարդու գործ չէ: Իսկ դու պարտավոր ես ա-ռողջ լինել, որպեսզի առողջ սերունդ մեծացնես: Որ ա՛յդ սերունդը պապերի չարա՛ծն անի ու նախապապերի փառքի՛ն արժանանա»:
Երբ ես արու զավակ ունենամ, նրան ամեն օր օրորոցայինի պես ասելու եմ. «Ատի՛ր թշնամուդ ու փայփայի՛ր այդ ատելությունը:
Սիրի՛ր այդ ատելությունը:
Ատի՛ր, որովհետեւ դու դեռ հաղթանակած չես: Դու դեռ չես վերադարձրել քո երկրի բոլոր հողերը:
Ատի՛ր, որ չմոռանաս:
Ատի՛ր, որ վերքդ սպի չդառնա:
Ատի՛ր, որ հաղթես:
Ատի՛ր, որ կռվես:
Ու ատի՛ր, ուժգի՛ն ատիր, ամբո՛ղջ հոգով:
Որ չզոհվես այդ կռվում»…

Արմենուհի Մելքոնյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Nov 25, 2010 13:11