ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 24, 2010 18:48 - 3 քննարկում
Հայ Տեսակի հարատևումը Հայկական Բարձրավանդակում . ահա՛ Հայ Ազգայնականության միակ իմաստը , գաղափարաբանությունն ու առաքելությունը :
Հայ իրականության մեջ տարածված և
արմատավորված է մի մոլորություն . յուրաքանչյուր երևույթ՝ լինի դա գաղափարախոսական ոլորտի , պատմական բնույթի , մշակութային, քաղաքական թե կենցաղավարման , անպայման դիտարկվում է եվրոպական , ռուսական կամ ընդհանրապես համաշխարհային « իզմ » – երի համատեքստում : Այս « իզմ » – երի շահարկումից թերևս առավելագույնս է տուժել ազգայնական միտքն ընդհանրապես , և մասնավորապես՝ հայ ազգայնական գաղափարաբանությունը : Այն գնահատվում է ռուսական , եվրոպական չափանիշներով ու ըմբռնումներով ՝ որպես շովինիստների , ռասիստների լյումպեն խավերի վրա հենված մի շարժում : Սա , իհարկե հետևանք է տգիտության , դիտավորյալ չարամտության ու ոչ օբյեկտիվ մոտեցումների : Մինչև օրս էլ մեր քաղաքական այրերն ու ուսումնասիրողները , գրեթե առանց բացառությունների , անտեսում ու խեղաթյուրում են Հայ Ազգայնականության պատմությունը , գաղափարաբանությունն ու այն ներկայացրած անհատների հզոր իմացականությունը : Վիճակն է՛լ ավելի տխուր է այն առումով , որ շատ հաճախ , օտարածին նենգափոխողների ջրաղացին ջուր լցնում և իրենց անգրագետ խոսքով ու խղճուկ վարքագծով Հայ Ազգայնականության անունն են վարկաբեկում իրենք իրենց ազգայնական հորջորջող շատ հա՛յ գործիչներ : Ոչ ոքի համար գաղտնիք չէ , որ այսօրվա հայ ազգայնական դաշտը լցնում են ազգայնականությունը շահարկողներն ու օտար ազգայնականներին կապկողները : Ահա սրանց ջանքերի շնորհի՛վ է , որ արհեստավարժի անուն հանած յուրաքանչյուր գրչակ ու քաղաքագետ ազգայնականությունը կարող է որակել , որպես « ուղեղի մարազմ »:
Պատճառները , որոնք ստիպեցին այստեղ անդրադառնալ Հայ Ազգայնական գաղափարաբանությանը , մի քանիսն են . նախ , հարկ է հստակ առանձնացնել Հայ Ազգայնականությունը այլ, օտարածին գաղափարաբանություններից : Երկրորդ . իդեոլոգիաների ու տեսությունների այն շքերթում , որով լեցուն է աշխարհն ու համացանցը , Հայ Ազգայնականության անունից հանդես եկող փերեզակներն այսօր որս են սկսել՝ հոգիների որս , և միամիտ ընթերցողի համար այնքա՛ն էլ հեշտ չէ տարբերակել անհոգի շառլատանին : Եվ հետո , վաղուց արդեն ժամանակն է , որ համացանցում համակարգված կերպով ներկայացվեն Հայ Ազգայնական շարժումների պատմությունը , Հայկականության կրողներն ու նրանց ստեղծած տեսությունները , գաղափարախոսությունները : Ասել , թե դա չի արվել , կնշանակի ստել : Ես ինքս բացառապես օգտվելու եմ արդեն պատրաստի աշխատանքներից՝ դրանց ավելացնելով լոկ այն , ինչն իմ համոզմամբ տեղավորվում է Հայկականության , Հայ Ազգայնական մտքի ուղեծրում : Բայց մի՛ բան է ժամանակին արվածը , մի այլ՝ դա տարածելը , ներկայացնելն ու լրացնելը : Խնդիրն ավելի է կարևորվում , երբ խոսքը գնում է համացանցի մասին , քանզի մեր օրերում այն աստիճանաբար վեր է ածվում տեղեկատվության ( և ոչ միայն ) հիմնական աղբյուրի : Խիստ կարևոր է , որ հայ ուսումնասիրողն ու իրեն Ազգայնական համարող հայ անհատը կարողանա հստակ պատկերացում ունենալ , թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Հայ Ազգայնականությունը , որպես գաղափարախոսություն : Նախ նշեմ , որ « Ազգային » և « Ազգայնական » եզրերը նույնացվու՛մ են Հայ Դասական Ազգայնական գործիչների կողմից ( դրանք նույնիմաստ են նաև արևմտահայերենում ):
Եվ այսպես , ինչ է իրենից ներկայացնում Հայ Ազգայնականությունը : Եթե համառոտ բնութագրենք , ապա այն ոչ այլ ինչ է , եթե ոչ՝ Հայ Ազգի , Տեսակի բնական ձգտումը՝ ապրել ու հարատևել իր Հայրենիքում : Ապրել՝ հավատարիմ իր կենսաձևին , աչք չտնկելով ուրիշի երկրի վրա , առանց ուրիշներին իր կենսակերպը պարտադրելու : Հայ Ազգայնականությունը ընդունում և բնական վիճակ է համարում Ազգերի բազմազանությունն ու նրանց ներդաշնակ գոյակցությունը : Այստեղից հետևում է , որ նախ . առողջ Ազգայնականությանը խորթ են այլատյացությունը , օտարամերժությունն ու անբնական ծավալապաշտությունը : Ազգայնականությունն , ինքնին , թելադրված է ազգերի գոյությամբ, և որպես այդպիսին , հավիտենական արժեք է :
Հարուստ է Հայ Ազգայնական միտքը : Այն տվել է Գաղափարի հսկաներ , որոնցից շատերն իրենց խոսքի արժեքն ապացուցել են սրի՛ հաղթանակով : Այն տվել է իմաստասերների մի փաղանգ , որոնցից ոմանք , լինե՛ր Հայաստանն անկախ ու հզոր , նիցշեների , շպենգլերների ու գոբինոների հետ հավասարապես ճանաչված կլինեին աշխարհում :
Եկեք կարողանանք տարբերակե՛լ մեզ օտարներից , ճանաչել ու օգտագործել մե՛րը , միայն հայկակա՛նը : Եկեք սովորենք ձգտել նրա՛ն , ինչ Ի Վերուստ տրված է միայն մե՛զ , ապրել ա՛յն , ինչ վերապահված է միայն մե՛զ : Մեզանու՛մ որոնենք մեր բոլոր կորուստների բուն պատճառը , մեզանու՛մ որոնենք նաև մեր ապագա փրկության ու հաղթանակների բանալին . սա՛ է ուսուցանում Հայ Ազգայնականության Գաղափարաբանությունը , սա՛ է , որ պետք է ի նկատի ունենանք առաջին հերթին , երբ խոսում ենք Հայ Ազգայնականության մասին :
Թերթե՛նք ոսկե էջերը Հայ Ազգայնական մատենագրության , ծանոթանա՛նք Ազգային քաղաքական – իմաստասիրական մտքի հսկաներին , հասկանա՛նք , ընկալե՛նք նրանց , զինվե՛նք մեր իմաստուն մեծերի կտակած ժառանգությամբ ու զորանանք : Հասկանանք , որ ո՛չ մի թշնամի , օտար տափաստաններից փչող և ո՛չ մի հով , այլասերող ո՛չ մի միջավայր չեն կարող լինել մահացու մեզ համար , եթե ամրացած Ազգային զգացումով , մտքով ու կամքով՝ քայլ առ քայլ առաջանանք դեպի մի սրբազան Նպատակ . Հայ Տեսակի հարատևումը Հայկական Բարձրավանդակում . ահա՛ Հայ Ազգայնականության միակ իմաստը , գաղափարաբանությունն ու առաքելությունը :
Հեղինակ՝ Գեւորգ Հովհաննիսյան
Խմբագիր՝ Արամ Մկրտչյան