Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, November 23, 2010 12:24 - 4 քննարկում

Սովորում և աջակցում ենք ազգագրական երգի պահպանմանը

Կարեն Վրթանեսյանի միջոցով իմացա, որ Մշեցու այս հայտարարության մասին։

Կարծում եմ միջոցառման մասին խոսքերն արդեն ավելորդ են: Ես ներկայացնեմ մեկ այլ, հուսով եմ հաճելի, լուր:
“Սասուն” համույթը վերջին տասնիհինգ տորում չի հրատարակել ոչ մի ձայնասկավառակ, չնայած կան բազմաթիվ ձայնագրված և հավաքագրած ազգագրական երգեր: Պատճառը ֆինանսական աջակցության բացակայությունն է:
Հիմա փորձելու ենք հրատարակել “Սասունի” ձայնասկավառակը, նախորոք այն վաճառելու միջոցով: Ձայնասկավառակն արժե երկու հազար դրամ, որի գումարը դուք տալիս եք կանխավ, դրա դիմաց ստանալով Անդրանիկ Մանուկյանի հաստատմաբ փասթաթուղթ առ այն, որ դուք մուծել եք այսինչ թվով գումար, այսինչ թվով ձայնասկավառակի համար: Փաստաթղթի վրա կլինեն մեր տվյալները, որոնց միջոցով դուք կարող եք կապնվել և ճշտել ընթացքի մասին:
Իսկ ի՞նչ եք շահում ձայնասկավառակը հրատարակվելուց առաջ գնելով:

1.  Դուք ձեռք եք բերում ձայնասկավառակը 2 հազար դրամով, իսկ հրատարակումից հետո գնողների համար այն արժենալու է 3-4 հազար դրամ:
2. Կանխավ վճարվող 2 հազար դրամի մեջ մտնում է նաև Սասուն համույթի համերգի տոմսը, որին դուք կմասնակցեք ձայնասկավառակի շնորհանդեսի օրը:
3. Ձեր ներդրումն եք ունենում որակյալ ազգագրական երգերի տարածման ու պահպանման գործում:

Ձայնասկավառակն արդեն պատրաստ է և մնում է մենակ բազմացնել: Ստորև ներկայացնում եմ ձայնասկավառակի շապիկը:

“Լիլի” ձայնասկավառակը գնելու կամ մանրամասներն իմանալու համար զանգահարել 091 373473, 098 887237

համարներով:
Գումարը տալու հարմար առիթ է նոյեմբերի 29-ին Նարեկացու հերթական ազգագրական երգի երեկոն:

Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արմեն .Բ
Nov 24, 2010 1:39