ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, November 20, 2010 20:11 - 9 քննարկում
Համաշխարհային հայության արգանդը չի չորացել:
Հարգելի Աշոտ,
համարյա լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Խանգարողներ կան ու կլինեն, սակայն նրանք ունեն նաեւ հակասություններ, որից կարելի է օգտվել: Հեռու չգնանք, Քոչարյանը իր բազում սխալներով հանդերձ, կարողացավ Ռուս-ամերիկյան հակասությունից օգտվել եւ բազմաթիվ գիգանտ օբյեկտներ Հայաստանում բացվեցին Ռուսատանի կողմից, որպեսզի Անդրկովկասում նրա ազդեցությունը հաստատուն լինի / Եթե Ռուսաստանը ֆայմեր ու Վրաստանում էլ կապիտալ ներդրումներ աներ, ապա ռուսը Վրաստանից չէր խուզվի/: Այնպես, որ ես ասում եմ լավ ծրագիր, իսկ լավ ծրագիրը լավ ն է այնքանով, որքանով հնարավոր է ստեղծված իրավիճակում իրականացնել:
Եկեք հաշվենք մեզ խանգարող մեր «ոխերիմ բարեկամներին» եւ «բարեկամ թշնամիներին»: Ըստ իս դրանք հիմնականում երեք են:
1. Արեւմուտք-համաշխարհային բանկ,
2. Ռուսաստան-դերժավնիկ,
3. Ներքին օլիգարխների համակարգ,
որն իր շահերի համար նպաստում է, որ Հայաստանը մնա որպես ներկրող երկիր: Օրինակ, ավելի հեշտ է, որ Լֆիկ Սամոն հանրապետության ամբողջ հացահատիկը կամ շաքարը միանձնյա դրսից բերի ու իրենց ֆիկսած գներով շահույթ ստանան, քան շաքարի գործարան կառուցեն կամ գյուղատնտեսությունը ծրագրային ֆինանսավորելով եւ ներմուծման վրա հարկեր դնելով աշխատատեղեր ստեղծվեն: Չէ, որ այդ դեպքում իրենց գրպանը այդ ճյուղից հասույթ չի մտնի:
Հիմա, Ձեզ թվում է, թե Ռուսատանը կամ համաշխարհային բանկը գիտի, թե Լֆիկ Սամոն ո՞վ է, Ձեզ թվում է, թե համաշխարհային բանկը կամ Ռուսաստանը պիտի խանգարե՞ն: Ո՛չ:
Ուրեմն, համակարգային փոփոխություններով կարելի է չէ՞, ազատվել գոնե
3-րդ՝ ներքին թշնամուց եւ երկիրը դարձնել՝ Կազմակերպվա՛ծ:
Հարգելի Աշոտ,
ինչո՞ւ մինչեւ այժմ, 20 տարվա ընթացքում, Հայաստանի որեւէ քաղաքական ուժ, կամ թեկուզ ընդիմություն կամ անհատ, սեղանին չի դրել
«տնտեսա-քաղաքական եւ վարչական համակարգային» փոփոխությունների ծրագիր: Մինչեւ այժմ առաջարկվել է միայն մեկ անձի փոփոխություն՝ մի ուրիշ անձով: Հատկապես այսօր, 18 տարվա անկախացումից հետո, Ծիծաղելի է՝ թե՛ ԼՏՊ-ի նման դեբիլը, թե՛ Հայաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների իմպոտենտությունը:
Ես ԲԱՑԱՌՈՒՄ եմ, արեւմտյան տեսակի ժողովրդականությունը, այստեղ գոյություն ունի միայն թվացյալ, արտաքին ժողովրդավարություն, իսկ իրականում այն մեկ խմբի թաքնված դիկտատուրա է:
– Ես չեմ բացառում ազգային դիկտատուրայի կամ ազգային-ժողովրդավարական ձեւերը:
– Ես չեմ բացառում հասարակության տնտեսա-քաղաքական կյանքում խոշոր անհատի անհրաժեշտ կարեւորությունը, եւ համաձայն եմ ձեզ հետ, որ նրանք ասպարեզ են ելնում 100 տարին մեկ, բայց վերապահումով՝
նրանք ծնվում են ամեն օր: Համաշխարհային հայության արգանդը չի չորացել:
– Ես չեմ բացառում նաեւ այս կամ այն ծրագրի՝ պրակտիկայում չաշխատելու կամ միանգամից չաշխատելու հնարավորությունը:
Բայց ես ԲԱՑԱՌՈ՛ՒՄ եմ՝ «Որեւէ հնար չկա, մեր վրա դրսից ճնշում են» անհարիր կարգախոսը:
Գուցե դա է պատճառը, որ գաղափարներ եւ այն իրականացնող ուժեր չեն ծնվում Հայաստանում: Օրինակ, Ինչո՞ւ ՀՀ ակադեմիայի ու Սփյուռքի նախարարության փոխարեն «Հայոց պատմության համահայկական ինտերնետային բազմալեզու դասագրքի» գաղափարը եւ պայքարը իմ եւ իմ ընկերների ուսերին պիտի ընկներ, իսկ ՀՀ կառավարությունը կողքից պիտի երկերեսանի «դամ պահի՞»: Ակադեմիան կամ Սփյուռքի նախարարությունը ավեի մեծ ու կարեւոր գործերո՞վ էին զբաղված: Ո՛չ: Ball Sheat !
Հարգելի Աշոտ, ԾՐԱԳԻՐԸ՝
1. Ազգային գաղափարախոսության ձեռնարկ,
2. Տնտեսա-քաղաքական եւ վարչա-համակարգային փոփոխությունների ձեռնարկ,
3. Համաշխարհային հայության վերտուալ-ինտերնետային համակարգ,
4. Մասսայական ներգաղթային հարցերի լուծման ուրվագծեր,
հուսով եմ առաջիկա մեկ տարվա ընթացքում նման մասսշտաբային ծրագիր կդրվի սեղանին, հույս ունեմ նաեւ, որ ոմանք մի կողմ կդնեն իրենց անհատական եւ կուսակցական էգո-ները եւ կփորձեն օգնել, շրջանառության մեջ դնել այն, բայց նաեւ գիտեմ, որ ներքին թշնամիները՝ իրենց շահերից եւ Էգո-ներից դրդված ավելի շատ են լինելու, քան դրսի թշնամիները: Դա հաստա՛տ, խոսքերս իրենց հետեւում լուրջ կենսափորձ ունեն: Հենց նույն ազգային պատմաբանները՝ ձեր իմացած մարդիկ՝ իմ ընկերները, հայոց պատմության կեղծարարների դեմ պայքարում ոչ միայն գոնե մեկ հատիկ հոդված չգրեցին, այլն նույնիսկ ինտերնետում իրենց ստորագրությունը չդրեցին սփյուռքահայ մեր երեխաների պաշտպանության համար: Գաղտնի ծափ էին տալիս, իսկ առեւրեւույթ՝ մատը մատին չխբեցին: Տակները լցրե՞լ էին: Փառք Աստծո, մենք հաղթանակեցիք եւ այսօր «Հայոց պատմության համահայկական ինտերնետային բազմալեզու դասագիրքը» շրջանառության մեջ է:
Հարգելի Աշոտ,
պիտի անկեղծ ասեմ՝ շնորհակալություն Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին, նման կտրուկ հարցադրումներ եւ նույնիսկ հակադիր կարծիքների համար: Նման հարցերի շուրջ մտածելով ու գրավոր պատասխանելով է, որ հնարավոր է լինում առավել մոտենալ հարցերի էությանը ու պլանավորել: Ինչպես ասում էին պատերազմի ժամանակ՝ «Նահանջելու տեղ չկա, հետեւում Մոսկվան է, ուրեմն բոլորս՝ առա՛ջ»:
Artur Armin
9 քննարկումներ
Աշոտ