ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 19, 2010 0:37 - 14 քննարկում
Աշխարհը կանգնած է կրախի առջեւ:
1. Այսօր աշխարհի բոլոր ազգերը եւ պետությունները վերջնականապես կանգնեցին փակուղու առջեւ: Չի՛ աշխատում ո՛չ արեւմտյան եւ ո՛չ էլ արեւելյան բարոյա-հոգեբանական արժեքների համակարգերը, որոնք խարխսված են՝
Հուդա-քրիստոնեական, իսլամական եւ բուդդիստական դոգմատիկ ու անբնական կոնցեպտների վրա: Կամ սանձարձակ ազատականության վրա, որի հիմքն է՝ ՈՒՆԵՆԱԼ, ՈՒՐԵՄՆ ԼԻՆԵԼ, նույթապաշտական կոնցեպտը:
2. Այսօր աշխարհի բոլոր ազգերը եւ պետությունները վերջնականապես կանգնեցին փակուղու առջեւ: Չի՛ աշխատում ո՛չ արեւմտյան եւ ո՛չ էլ արեւելյան տնտեսական ու քաղաքական մոդելը: Այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամը փաստեց, որ ԳԼՈԲԱԼԻԶՄԸ մեռնում է դեռ չկայացած: Դեմոկրատական հորջոջվող Ամերիկյան եւ Եվրոպական ներքաղաքական մոդելները՝Պառլամենտական ընտրությունները, ԲԼԵՖ են: Եթե Լոս-Անջելեսում, մեր տեղամասից «ընտրված» կոնգրեականին ընտրվելու համար անհրաժեշտ է մի քանի միլլիոն դոլլար եւ տրանս-կոնտինենտալ ընկերությունների ֆինանսավորումը, ապա արդյո՞ք ես եմ ընտրում իմ պատգամավորին: Եթե իմ պատգամավորը օրենքի սահմաններում, ամեն տարի տրանս-կոնտինենտալ ընկերություններից ստանում է նվեր՝ 300 հազար եւ ավելի դոլլարի չափով, ապա նա ի՞մ շահերը կպաշտպանի, թե՞ իր նվիրատուների: Համաշխարհային բանկային օլիգարխները տարբեր երկրներում ստեղծում են իրենց նման տեղայնական օլիգարխներ ու այսպիսով երկրագնդի բնակչության մեկ տոկոսը տիրապետում է աշխարհի ամբողջ հարստության 90 տոկոսին, ապա… աշխարհը կանգնած է կրախի առջեւ: Ինպես սովետական ժամանակների վերնախավային /ՍՍՀՄ նոմենկլատուրային/ չինովնիկն էր դառնում կես-աստված, այնպես էլ այսօր բանկային օլիգարխն է հասարակությունից կտրված ու վիրտուալ իրականության մեջ ապրող կես-աստված:
ԽԱԲԿԱՆՔԻ երեք ձեւերն էլ սպառել են իրենց: Եթե համաշխարհային կրոնական գաղափարախոսւոթյունները/Հուդայիզմ, քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ/ մարդուն խոստանում են երջանկություն կամ դրախտային կյանք՝ մահվանից հետո, եթե սոցիալիզմը այդ երջանկությունը կամ դրախտը խոստանում էր անորոշ ապագայում, եթե այօրվա առաջավոր կապիտալիստական երկրներում երջանկությունը պայմանավորում են փողի մեջ, նրան պահելով ապագայի նկատմանբ օպորտունիստական /շանսավիկ/ հոգեբանության մեջ, ապա հնագույն արեւապաշտության ժամանակներում կոնցեպտը տարբեր էր: Հին քրմերը փորձում էին երկնայինը անրադարձել երկրային կյանքում /Հերմես Եռամեծ. «Այն ինչ վերեւում է՝ նույնը ներքեւոմ» բանաձեւով/: Այսօր, տեղխնոլոգիական հնարավորությունների մեր դարում, հասարակության մեջ հարստության ճիշտ վերաբախշման դեպքում տնտեսա-քաղաքական ճիշտ մոդելով՝ հնարավոր է բարոյա-հոգեբանական արժեքների վերականգնում եւ ճշգրտում, ինպես նաեւ՝ անհատի կյանքի վերիմաստավորում:
ARTUR ARMIN
14 քննարկումներ
Աշոտ