ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 19, 2010 11:08 - 16 քննարկում
«Բոլորն ուզում են թագավոր դառնան…»:
Գեւո,
նոր աչքիս ընկավ Ձեր այս արտահայտությունը՝
«Բոլորն ուզում են թագավոր դառնան , մեկը մյուսի տակ են քանդում , Հայաստանից գնում հասնում են Ամերիկա և չգիտեմ , թե ի՞նչ ազգային շահերից ելնելով աշխարհով մեկ սփռված հայերին Հայաստան վերադառնալու կոչ չեն անում , բայց ձևացնում են թե մտահոգված են արտագաղթով…»:
Սիրելի Գեւո, 90-ականներին Հայաստանից գաղթածները չեն ուզում դառնալ թագավոր, որեւէ սփյուռքահայ իր երկփեղկված ու բարդ հոգեբանական վիճակից գոհ չէ ԱՄՆ-ում ու չի ուզում որ մյուսներն էլ գան ու Մեր Տան լույսը հանգչի: Հավատա ինձ, ես լավ եմ ճանաչում ԱՄՆ-ում ապրողներին: Բոլորը, գոնե ենթագիտակցորեն հասկանում են, որ այստեղ աստիճանաբար կորցնում են իրենց երխաներին: Հայրեր եւ որդիներ անդունդը այստեղ կրկնապատիկ մեծ է: Որեւէ մեկը չի ուզում գիտունիկ խաղալ այսօրվա Հայաստանցու գլխին, չէ-որ ժամանակին մենք էլ ենք Հայաստանում ապրել ու նույն մտածողությունն ունեցել: Սխալ է Ձեր ընկալումը, անտոգոնիզմ չկա սփյուռքահայի մեջ՝ այսօրվա հայաստանցու նկատմամբ:
20 տարում կարելի էր կազմակերպված երկիր ստեղծել: Մեղավորը իշխանությունը զավթած տգետներն են: Մեղավորը Հայաստանի կոմկուսի տգետներն էին, Կարեն Դեմիրճյանի նման ապազգային տգետներն էին: Նաեւ հայ մտավորականությունը, որը պատրաստ չէր բեկումնային փոփոխությունների: Այն ինտելեկտուալ ներուժը, որն ունի համաշխարհային հայությունը, չունի նախկին ՍՍՀՄ-ի որեւէ հանրապետություն: Նույնիսկ այսօրվա աշխարհագրական դիրքով, այո՛ , հնարավոր է Հայաստանը դարձնել հզոր: Օրինակ, Հայաստանը անհրաժեշտ սպառման համար գյուղատնտեսական ապրանքների 70 տոկոսը կարող էր արտադրել, իր իսկ գյուղացուն պահելով ներսում, սակայն օլիգարխներին դա ձեռք չի տալիս եւ Հայաստանը դարձրել են լիովին կախյալ ու 94.6 տոկոսով ներկրող երկիր: Միթե՞ դրա մեղավորը իշխանությունները չէն, թե՞ սփյուռքահայն է: Սփյուռքից Հայաստան ամեն տարի հոսում է 2.6 միլիարդ դոլար /ազգականները՝ իրենց ազգականներին/, շաքար, հաց ու բենզին գնելով այդ գումարները կուտակվում են մի քանի օլիգարխի մոտ ու Հայաստանից դուրս գալով գնում են Լոնդոնի բանկում քնելու, փոխանակ երկրում գոնե 1.5-2 պտույտ գործելու, որ արդյունք ստեղծվեր: Սա կոչվում է գնչուական էկոնոմիկա: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ իշխանությունները ծանր պայմաններ ստեղծելով արհեստականորեն դուրս են մղում բնակչությանը՝ ստեղծելով սփյուռք, որը դրսում իր աշխատած գումարով ի վերջո՝ դրամի շրջանառության օրենքով, կերակրում է ներսի օլիգարխներին:
Մի խոսքով, մեր սիրտը պայթում է ցավից… բոլորս էլ ելք ենք փնտրում՝ թե՛ դրսի հայերը, թե՛ ներսի հայրենասերները, բայց էն պոռնիկ Լեւոնը իր արեւմտյան տերերի պատվիրած պարն է պարում, իսկ տգետ Սեռժիկները թ՛ե մեր, թե՛ իրենք իրենց տունն են քանդում:
ARTUR ARMIN
16 քննարկումներ
Արորդուհի