ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 18, 2010 15:40 - 6 քննարկում

Hey Armenia, did you say something? Թարգմանաբար, Հը բան ա էլէ ապեեե՞, նայեք հաաա


ԱՄՆ FBI-ի 8 աշխատակիցներ գտնվում են Երևանում` վերջերս Միացյալ Նահանգներում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման հետքերով: Երևանում, ԱՄՆ իրավապահները փորձում են պարզել, թե ԱՄՆ-ում թալանված գումարը մտնելով Հայաստան` ի՞նչ ճակատագրի է արժանացել: Մեր տեղեկություններով, ԱՄՆ իրավապահները, Հայաստանի իշխանություններից նախապես ստացված ճարահատյալ դաբրոյով, հատկապես ստուգումներ են անցկացնում առեւտրային բանկերում. ամերիկացի իրավապահները կենտրոնացել են «Արդշինինվեստբանկի» եւ «Կոնվերսբանկի» վրա: Ընդ որում, մեր տեղեկություններով, ամերիկացիները իրենց հետ բերել են հատուկ կրիչներ եւ սարքավորումներ, որոնց վրա են անցկացնում բանկային արխիվներում եղած ողջ ինֆորմացիան: Ուշագրավն այն է, որ չնայած հայաստանյան օրենսդրությամբ, բանկերի ղեկավարները կարող են թույլ չտալ նման ստուգումներ իրականացնել իրենց մոտ, սակայն իրավիճակն այնքան սրված է, որ ԱՄՆ իրավապահները անգամ չեն էլ տեղեկացնում բանկերի ղեկավարներին, թե իրենց արխիվներից կոնկրետ ինչ տեղեկություններ են վերցնում: Հիշեցնենք, որ «Արդշինինվեստբանկը», ըստ պաշտոնական տվյալների, պատկանում է ոմն «Բիզնեսներդրումների կենտրոն» ՍՊԸ-ին, Միջազգային ֆինանսական կորպորացիա անունով կազմակերպությանը, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ին, «Ռեգիոն» ԻՖԿ ՓԲԸ-ին, ինչպես նաեւ ինչ-որ ֆիզիկական անձնանց, որոնց անունները չեն հրապարակվում: Այս բանկը, սակայն, կապում են Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Ինչ վերաբերում է «Կոնվերսբանկին», ապա վերջինիս փայատերերն են Էդուարդո Էռնեկյանն ու Հայ Առաքելական եկեղեցին:

15:29 Քաղաքական | Չորեքշաբթի 17.11.2010



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

edmond dantes
Nov 18, 2010 16:41