Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, November 18, 2010 16:12 - 3 քննարկում

Քարոզ՝ անթրաշի գլխին, կամ «Քարով՝ անթրաշի գանգին»:

Էս տասնօխտերորդ ավարտած ախմախը՛, որ մասնագիտացել է «դանակ-մկրատ սրեմ,  առնեմ, ծախեմ» գոռգոռոցի մեջ, լա’վ է հասկանում, որ օտարալեզու դպրոցների կադրերով, Հայաստանում հանգիստ խեղդվելու է հայոց պետականակերտությունը:Այն հավանական դիմադրությունը, որ ճիշտ կազմակերպման դեպքում, պետք եղած պահին կարող է ուղղորդել հենց ԱԱԾ-ի կոմիտեն, թեկուզ փոքրաթիվ, բայց գործին նվիրյալ ու բանիմաց մարդկանցով: Ուրեմն մինչև դրանց քափ ու քրտինքով ձևավորվելն ու ամրապնդվելը, ինքը համաշխարհային բանկի ախպեր-տղերքի թիկունքով, մյուս կողմից հորը փորելով դուրս կգա, պարզ չ՞է: Բոլոր փողակերությամբ տառապող տնտեսագետնե’ր ու բանկիրնե’ր մարդ արարածը իրենից ներկայացնում է ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական արժեք,ինչպես ամեն ինչ տիեզերքում: Ու կյանքի կշեռքի վրա նրանք հավասար կշիռն ունեն: Եթե այդ հարցում խախտվում է հավասարակշռությունը, ներդաշնակությունը կորում է ցանկացած հարցում: Նույնն է նաև փողի հարցում: Փողը իրենից ներկայացնում է ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր արժեք , ինչը յուրաքանչյուր տնտեսագետ էլ հասկանում է և հին հայաստանում էլ շա՜տ լավ են հասկացել, համոզված եմ նույնիսկ, որ հասկացել են ավելի լավ, քան դուք,՛ ոչ՛ բարով Տիգրան Ս. : Որովհետև շա՜տ պարզ է մի բան, այն՛ որ մարդն է դրամի ստեղծողը , և միայն հայերենում է մարդ բառը հակառակ կարդացվելիս դառնում դրամ: Բայց դե այսօրինակ ճշմարտություններ քո սովորած համալսարաններում ու քո ունեցած հովանավորներով դու չես ուսանել, որ հասկանաս Հայոց Լեզվի անմահական արժեքն ու օրգանական ուղիղ կապը տիեզերքի հետ: Դու միայն դրամ շորթելն ես սովորել քո վարպետներից, ինչը քո մեջ վաղուց արդեն կերել է մարդուն ու նյութդ վերածվել է թույնի(թույն-նյութ) քանզի կորցրել է էությունը:Դե պարզ է, «գելի գլխին ավետարան կարդալն ավելորդ է…», թեև մեր ավետարանները ափսոս են ձեր գլխի համար, բացի էդ էլ, ձեր նման չարժեցողների համար ահագին անգին գոհարներ բացեցի: Բայց նման դեպքերի համար հայրս ասում էր.«Էշն ինչ գիտի, նուշն ինչ է»: Իսկ օտար լեզուներ սովորելու նորարարությունների հարցով նման ես գյուտարար գորտին.«лечу ,это я лечу»… Հույս չունենաս, թե խարդավանքներդ անցնելու են:

T.G.



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արորդուհի
Nov 18, 2010 21:11