ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, November 18, 2010 7:40 - 4 քննարկում

Նոր ջանքեր Երեւան-Լոս Անջելես կապերը ամրապնդելու ուղությամբ

ՀՌԱԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օրերս ՌԱԿ գործադիր փոխատենապետ, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը Միացյալ Նահանգներ կատարած այցելության ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա հեռարձակվող հայկական 7 հեռուստատեսություններում, խոսելով «Հայաստանը ներքին եւ արտաքին մարտահրավերների առջեւ» թեմայի շուրջ:

Հ. Առաքելյանը ներկայացրել է կուսակցության քաղաքագիտական ուսումնասիրությունները գալիք Հայաստանի Չորրորդ Հանրապետության, որպես ազգային պետության վերաբերյալ: Ինչպես նաև ներկայացրել է կուսակցության տեսակետները հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, սփյուռք-հայրենիք կապերի, ազգային գաղափարախոսության տարածման եւ նրա հիման վրա պետական կառավարման նոր կառուցվածքի մասին:

Հ. Առաքելյանն իր այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել հայկական համայնքը ներկայացնող քաղաքական, բարեսիրական, հոգեւոր տարաբնույթ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես հիշարժան էր Փասադենայի քաղաքային խորհրդի 2011 թվականին տեղի ունենալիք ընտրություններին հայտ ներկայացրած հայ թեկնածու Խաչիկ (Քրիս) Շահինյանի հետ հանդիպումը, որին իր աջակցությունն է հայտնել Ռամկավար Ազատական կուսակցության տեղի կառույցը:

New PictureՆշանակալից էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի միակ հայ անդամ Պոլ Գրիգորյանի հետ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում ՀՌԱԿ ատենապետին ընկերակցում էին Կենտրոնական Վարչության ներկայացուցիչներ Գեւորգ Գրիգորյանը, Ռաֆֆի Պալյանը եւ Հայ Իրավաց խորհրդի պատասխանատու Գեւորգ Հալաբյանը:

Հայության առջեւ ծառացած խնդիրների լուծման տարբերակների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցրեց այն մտադրության, որ հարկավոր է երկուստեք ջանքեր գործադրել Երեւան-Լոս Անջելես կապերը ամրապնդելու եւ զարգացմանն ուղղված համալիր քայլեր մշակելու, որտեղ արտացոլված կլինեն տարբեր ոլորտների մասնագիտական խմբերի, համատեղ նախագծերի իրականացում, մանավանդ, որ երկու քաղաքները վաղուց դարձել են «քույր» քաղաքներ:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARCH
Nov 18, 2010 8:10