ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 17, 2010 5:09 - 25 քննարկում
Հիմա լսենք մեկ այլ Գ7 Վանյանի: Մեծն Նժդեհը այս «նժդեհականին» երկու մատով կխեղդեր…
Տիգրան Սարգսյանը կրկին հանդես է եկել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու օգտին
Նոյեմբեր 17, 2010 | 14:12
Հայաստանի վարչապետ, նժդեհական գաղափարախոսություն ունեցող կուսակցության` ՀՀԿ-ի անդամ Տիգրան Սարգսյանը կրկին հանդես է եկել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու օգտին:
«Արդյոք այնպիսի ռիսկ կա հանրապետությունում,որ մենք կդառնանք մի ազգ, որը հայերեն գրել կարդալ չգիտի: Ես կարծում եմ, որ մեր քննադատները գերագնահատում են այդ ռիսկը եւ թերագնահատում այն ռիսկը, որ մենք այսօր աշխարհից կարող ենք մեկուսանալ` օտար լեզուներ չիմանալով»,-նոյեմբերի 17-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
ՀՀ վարչապետը ագրեսիվ կամպանիա է համարել մտավորականների ու մասնագետների բողոքի ակցիաներն ու բուռն քննադատությունը. «Այն մարդիկ, որ այդպես ագրեսիվ կամպանիա են սկսել, նրանք գիտակցո՞ւմ են, որ մենք ունենք այլ մարտահրավեր, այլ լրջագույն խնդիր, էլ չեմ ասում Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի մասին, որ մեզ պետք են մասնագետներ, որոնք փայլուն տիրապետում են օտար լեզվի: Ես ընդամենը ուզում եմ, որ մենք մեր քննադատության մեջ լինենք հավասարակշռված»,-ասել է վարչապետը միաժամանակ կարեւորելով քննադատության դերը հասարակության մեջ հստակ դիրքորոշում ձեւավորելու համար:
«Գիտության զբաղվել եւ չիմանալ անգլերեն, անհնար է, կամ կլինեք վատ գիտնական, որովհետեւ ժամանակակից գիտելիքը մեկ օրվա ընթացքում դառնում է հնամաշ եւ գիտնականը չի կարող սպասել մինչեւ գիտական աշխատությունները թարգմանվեն հայերեն»,-արդարացրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողները նշում են, որ օտար լեզու իմանալու համար բոլորովին պարտադիր չէ, որ երեխան իր ողջ կրթությունը ստանա օտար լեզվով, որի արդյունքում կսկսի մտածել ու գործել օտար լեզվով: Մասնավորապես, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը վերջերս նշել էր, որոշ մարդիկ մեր ժողովրդին դնում են ապուշի տեղ եւ մտածում, որ միայն օրորոցից օտար լեզվով խոսելու դեպքում միայն կարող են օտար լեզու սովորել, այնինչ ինքը, օրինակ սովորել է հայկական դպրոցում, բայց խորացված ու փայլուն կերպով սովորել է նաեւ օտար լեզու:
25 քննարկումներ
Արմեն .Բ