ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 15, 2010 3:30 - չքննարկված

Հախվերդյանը թացը չորից չի ջոկում.«Ինձ զզվըցնում է էն, որ չինովնիկը` սկսած պրեզիդենտից մինչեւ գրասենյակային աշխատող, կարող ա ավելի հարուստ լինի, քան ամենամեծ մեծահարուստը»

Ռուբեն Հախվերդյանը տեսել է, թե ինչպես են իշխանավորները կազինոյում շպրտում իրենց փողերը

Նոյեմբեր 15, 2010 | 15:19

Հայտնի հայ երգահան Ռուբեն Հախվերդյանը չի ցանկանում դառնալ իշխանավոր: Նա այս մասին հայտարարել է նոյեմբերի 15-ին հրավիրված ասուլիսում: Պատասխանելով հարցին, թե ինչ կաներ` վարչապետ նշանակվելու դեպքում, Հախվերդյանն ասաց. «Չէի դառնա, որովհետև կարող ա պատահի սկսեի գնդակահարություններից: Նստեցումներ, բռնոցիներ կլինեին հաստատ»,-հայտարարեց երգահանը: Նա այս համատեքստում խոսեց հայ իշխանավորների մասին, նշելով, թե կցանկանար, որ նրանք ավելի գրագետ ու զարգացած լինեին: «Դրանցից ամենահղփացածները քամուն են տալիս իրենց փողերը: Ես տեսել եմ, թե նրանք ինչքան էին կրվում կազինոյում ու սենց շպռտում էին դոլարները»,-հայտարարեց երգահանը: Նա պատմեց նաեւ, թե ինչպես է ինքը «մեկի հետ» կազինո գնացել եւ այդ մեկը մոտավորապես քսան հազար դոլար է տանուլ տվել: Ես ասեցի, որ տաիր ինձ, ես մի հատ CD կհանեի: Ասեց` չտեսա՞ր, պրծավ»:

Երգահանին չի զայրացնում այն, որ օլօգարխները փող ունեն. Դրան երգահանը նորմալ է վերաբերվում, քանի որ «մարդը բիզնեսմեն ա, իրա փողն աշխատում ա»: «Ինձ զզվըցնում է էն, որ չինովնիկը` սկսած պրեզիդենտից մինչեւ գրասենյակային աշխատող, կարող ա ավելի հարուստ լինի, քան ամենամեծ մեծահարուստը»,-իրեն հատուկ տոնով հայտարարեց Հախվերդյանը՝ երեւույթը որակելով որպես  «կազնակրադստվո» (գանձարանի հափշտակում): Նա դատապարտում է այն, երբ  չինովնիկները գռփում ու լափում են պետբյուջեի այն միջոցները, «որոնք  արտասահմանից են գալիս եւ ինչ-որ նպատակի պիտի ծառայեն»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ