ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, November 14, 2010 14:53 - չքննարկված
Դավութօղլուն նախօրոք ազնվորեն խոստովանել է, որ ի տարբերություն այլ պետությունների և ազգերի, թուրքը պարտականություն կատարող չէ՛…
Դավութօղլու. Մենք կկատարենք մեր պարտականությունները ոչ թե թուրքի, այլ` եվրոպացու պես
Նոյեմբեր 14, 2010 | 20:57
Անթալիայում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստը (ԵԽԽՎ), հաղորդում է TRT Russian-ը: Նիստի անցկացման երկրորդ օրը ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն եւ ԵԽԽՎ նախարարների կոմիտեն նախագահող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս: «Մենք կկատարենք մեր պարտականությունները ոչ թե թուրքի, այլ` եվրոպացու պես»,- ասել է Դավութօղլուն:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ԵԱՀԿ նախարարների կոմիտեի հետագա գործողությունները: «Այն հանգամանքը, որ երկու թուրք գլխավորում են ԵԽԽՎ գործադիր եւ խորհրդարանական մարմինները, Թուրքիայի առաջընթացի ապացույցն է»,- նշել է Դավութօղլուն, ավելացնելով. «Թուրքիայի նպատակն է ստեղծել հանդուրժողականության եւ համատեղ գոյատեւման մշակույթ որպես ռասիզմի, խտրականության եւ ռադիկալիզմի հակակշիռ»:
Դավութօղլուն նշել է, որ այդ շրջանակներում ստեղծված հատուկ կոմիտեն կբացահայտի խնդիրները եւ հանդես կգա դրանց լուծման առաջարկներով:
ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության նախկին ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն այս տարվա հունվարին ընտրվել է այդ կազմակերպության նոր նախագահ: 41-ամյա թուրք թեկնածուի օգտին իրենց ձայնն է տվել համաժողովի անդամների մեծամասնությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, այս շաբաթ Եվրահանձնաժողովը նորից ընդգրկել է Թուրքիային այն երկրների շարքում, ովքեր կարող են հավակնել Եվրամիության անդամ դառնալուն: Եվրոպացիների կարծիքով, Թուրքիան ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ իր հարեւանների հետ, որոնք չի կարողանում լուծել իր անհանդուրժողականության եւ այլ երկրների դիրքորոշումները չհարգելու պատճառով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կիպրոսի խնդիրներին եւ Հայաստանի հետ փակ սահմանին: