ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 12, 2010 23:43 - 5 քննարկում

Հայկական ցախ:

Մի երկու տարի առաջ սկաներ էի գնում, ու գնելուց վաճառողից տեղեկանում էի տարբեր սկաներների հնարավորությունների հետ: Վաճառողը ինձ մի բան ասեց սկանեների մի գրագրի մասին, որից ես տեղյակ չէի, նա ասեց այդ ծրագրով կարող էս նկարած տեքստը վերածել սովորական տպագրված տեքստի, որ շատ կարևոր է համացանցում նյութ տեղադրելու համար: Այդ ծրագրի շնորհիվ է, որ, օրինակ, ռուսական ինտերնետը այդքան հարուստ է, ուզածդ գիրքը նկարի ու տպի մի քանի րոպեի ընթացքում: Այդ ծրագիրը ինձ շատ հետաքրքրեց ու հարցրեցի վաճառողին, հայերեն նկարած գիրքը կարո՞ղ եմ վերածել տպագրված տեքստի, վաճառողը ասեց. – հայերենը չգիտեմ, բայց վրացերենը կարող էս, իմ մոտ էլ կա էդ վրացերեն ծրագիրը, կարող եմ տալ: – Հետո ես շատ հետաքրքրվեցի նման հայերեն ծրագրով ու պարզվեց, որ ինչ որ Հայ էնտուզիաստներ գրում են, ուզում են գրեն նման ծրագիր իսկ պետությունը, պետական ղեկավարները ապագայի մասին ճառեր են գրում, չԵ՞ պարոն վարչապետ: Կարևորն է հիմա կարգին հարսանիք կազմակերպել, Չոբանուղի կառուցե՜լ, դե էնտեղ ախպեր-ծանոթ-բարեկամ գործի դնել կա՜, հայկական գրքերը կհամբերեն համացանցում հայտնվել, չԵ՞: Իսկ կրթության մախարարը երևի ասի, Է՛ հայերեն կարդացողը ո՞վ է, օտարալեզու ծրագրեր են մեզ պետք…

Երբ ռուսական համացանցում որևէ տեքստ էս հավաքում, համակարգիչը ավտոմատ ընդգծում է ուղղագրական սխալները և առաջարկում ճիշտ տարբերակ, բացի դրանից հիմնական ծրագրերի մեջ կա ուղղագրական բառարան ռուսերեն գրելու համար: Իսկ հայերեն, Ի՜սկ հայերեն նՈՒ՜յն պես արդեն կա՛, ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ, նոր են գրել, դեռ թանաքը վրան չի չորացել, թարմ – թարմ վաճառում են, ինտերնետի համար արժի 29 դոլար իսկ եթե ուզում էք մարդավարի, ռուսների կամ վրացիների նման օգտվեք համակարգչի հնարավորություններից, կա և Հայ ուղղագրական բառարան, արժի 60 դոլար: Այն որ, եթե ոմանց համար նման ծրագրերը մտցված են համացանց ու համակարգչային ծրագրերի մեջ անվճար, պետության կողմից, թողնենք մի կողմ, մեր պետությունը կողմ չունի, այսինքն ունի մենակ մի կողմ է, պաշտոնյաների կողմն է: Ինձ էլ բնավ չի զարմացնում մեր պետական մարմինների այդպիսի անտարբեր վերաբերմունքը նման կարևոր հարցերին, ես կասեի մեր ժամանակների ամենակարևոր հարցերեից մեկին, ինձ անհանգստացնում է մեկ այլ խնդիր.

Այդ հայերեն ուղղագրական բառարանը գնելու համար պետք է ունենաք միջազգային բանկային օպերացիաներ կատարելու բոլոր հնարավորությունները, այլապես դա դեռ ձեզ համար չէ, իսկ հայաստանում ո՞վ ունի նման հնարավորություն, ես չգիտեմ, իմ ծանոթներից ո՛չ մեկն էլ չունի, արդեն եվրոպա դարձած Էստոնյաի բնակչության կեսը չունի, այսինքն նրանք ովքեր բանկային սիստեմի մեջ ֆիքսված չեն ըստ բանկիրների քմահահաճույքի, ըստ նրանց հնարած բանկային օրենքների, այդպիսի գնումներ ինտերնետում չեն կարող անել: Վե՛րջը, սկսեցինք հայերեն բառարանից, եկանք հասանք միջազգային բանկային սիստեմ, մի քիչ էլ շարունակենք կհասնենք օտարալեզվության խթանմանը, չէ՛, բավական է, ժամանակն է շարունակել բուն թեման, մեր լեզվի ու կուլտուրայի առ ու ծախին, չԵ՞ պարոն գիտության ու կրթության նախարար:

Առայժմս, դեռ չհասած կոմմունիզմին, վայ չէ՛, դեռ չհասած լուսավոր ապագային, մենք պետք է երջանիկ լինենք, որ ինտերնետում ու համակարգչում ունենք հայերեն գրելու հնարավորություն, մի քանի տարի առաջ դա էլ չկար, քի՞չ է, ճիշտ չէ՞ պարոն վարչապետ, բայց մեր երկրի ոսկու պաշարը ինչու՞ ծախեցիք, որ մի հատ ազգին հարկավոր սովորական գրագիր էլ չկարացիք պատվիրել: Բայց ոչինչ, գրագիր չունենք բայց հազար ձևի տառատեսակներ ունենք, այ հենց էստեղ, հայերեն գրելուց մենք հարուու՜ստ – հարուստ էնք, էնքան տառատեսակ ունենք, որ չգիտենք որով գրենք որ իրար հասկանանք, որ մեկիս գրածը մյուսի համակարգիչը համացանցից օգտվելիս կարողանա ցույց տալ, ա՛յ սա է մեր այսօրավա հիմնական խնդիրը՛, տառատեսակների հարստությունը, էդ վրացիք երևի ընդամենը մի տառատեսկ ունեն, բայց ուզած գիրքը տասը րոպեում կդնի համացանց, իսկ իր ձեռքով գրածն էլ ուղղագրական բառարանի օգնությամբ կստուգի ու նորից կդնի համացանցում իսկ մենք, իսկ մէ՜հէ՜հէ՜՛նք, մենք ենքա՜ն տառատեսակներ ունենք, որ հատուկ ծրագրավորող է պետք վարձել, որ կարողանաս ուզածդ հայկական կայքեջից օգտվես: Ինձ չեք հավատում բացեք ամենահայտնի թերթերից մեկի «Հայոց աշխարհի» կայքեջը, կարա՞ք կարդաք, եթե ո՛չ, ուրեմն այցելեք «Լուս աշխարհ» կայքեջ, (http://www.louysworld.com/2010/11/06/%d0%ba%d1%82%d0%be-%d0%bd%d0%b5-%d0%b7%d0%bd%d0%b0%d0%b5%d1%82%d1%86%d0%b8%d1%82%d0%b8%d1%80%d1%83%d1%8e-%d0%b7-%d0%b1%d0%b6%d0%b5%d0%b7%d0%b8%d0%bd%d1%81%d0%ba%d0%be%d0%b3%d0%be%c2%ab%d0%bd%d0%be/

այնտեղի ադմինիստրատորը, հարգարժան Հակոբը ձեզ կբացատրի թե ինչպես անեք, որ կարողանաք կարդալ Հայոց աշխարհի նորությունները: Խնդրեմ, ներկայացնում եմ Հակոբի բացատրությունը «Հայոց աշխարհ» թերթի օգտագործած տառատեսակներով կայքեջից օգտվելու համար.

հայոց աշխարհ կայէջը օգտագործում է ARMSCII գրանշային տեսակը, որը տարբեր է UNICODE տեսակից.

այդ գրանշերը կարդալու համար
1) բացեք հայոց աշխարհի էջը, այնուհետեւ
2) գտեք ENCODING-ը փոխող տարբերակը, որը սովորաբար գտնվում է OPTIONS, INTERNET OPTIONS բաժիններում, այնուհետեւ
3) ցանկում ընտրեք ARMSCII գրանշային տեսակը:

եթե չունեք այդ տեսակը, ապա կարող եք փորձել հետեւյալ ձեւը.
գնացեք http://www.armworld.am.utf.zanazan.am (ուշադրություն դարձրեք կայքի հասցեին, որի .am-ից հետո գրված է .utf.zanazan.am) սակայն երբ ես փորձեցի այս ձեւը, կայքէջը ժամանակավորապես չեր աշխատում:

կա եւս մեկ այլ ձեւ,

1) մտեք http://genocide.ru/translit/convert.html
2) armworld.am-կայքում գրված անընթեռնելի գրառումը copy անելուց հետո
3) paste արեք այն genocide.ru կայքի translit բաժնում, այնուհետեւ,
4) նշեք Հայկական ASCII 8 դեպի Unicode, Армянский ASCII 8 в Unicode, Armenian ASCII 8 into Unicode. տարբերակը եւ
5) սեղմեք convert կոճակը:

հարգանքով,
հակոբ – ադմին

ՎԵրջը, երկար ժամանակ տեսնելով ու հասկանալով մեր համացանցի խղճուկությունը ու մտածելով, որ փող չկա երևի, մասնագետ չկա և այլն, բայց երբ տեսնում էս էսպիսի էլէմենտար բաներ, որը հասկանում են բոլորը, որը չի կարող չհասկանալ այդ օրաթերթի կայքը վարողը ու օրաթերթի տնորենը, որը հույսով եմ Հայոց աշխարհ ասելով չի հասքանում իր յուրահատուկ տառատեսակներով համակարգիչը, երկու բան էս մտածում, կամ մտածված դժավրություններ են ստեղծում մեզ համար, կամ էլ երևի այդ ասպարեզում մեր հետամնացությունը ոմանք ուզում են «կոմպենսացնել» բազմաթիվ տառատեսակներով, է հետո՞, կարևորը տառատեսակն է՞ թե՞ տառը կարդալը, կարծես ամեն ինչ լավ – լավ է, մնում է բազմաթիվ տառատեսակներով հագեցնել հայկական համացանցը: Էս երկրորդ տարբերակի կապակցությամբ էն ժողովրդական ասացվածքն է միտս գալիս.

Մուկը ծակը չի հավքում, ցախավելն էլ պոչից է կապել:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ստեփան Սարգսյան
Nov 13, 2010 0:28