ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 12, 2010 16:57 - 1 քննարկում
Կարեն Կարապետյանը հրապարակավ խոստովանել է, որ ինքն է կերակրում ՀՀ նախագահական համբալների աշխատակազմը:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. «…քո նման համբալներին եմ կերակրում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին։ Նրանք գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վճարել 3 ամսվա աշխատավարձի պարտքը և վերագործարկել «Նաիրիտը»։ Այնուհետև Կարեն Կարապետյանը դուրս է եկել նախագահական նստավայրի առջև հավաքված ցուցարարների մոտ՝ նրանց դժգոհությունները լսելու և հարցերին պատասխանելու համար։ Սակայն երբ վրդովված ցուցարարներից մեկը բարձրաձայնել է՝ դուք ուտո՛ւմ եք մեր փողերը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը բորբոքված պատասխանել է.
-Ես փող չեմ ուտում։ Բերում եմ քո նման համբալներին եմ կերակրում:
7or.am
1 քննարկում
Արորդուհի