Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, November 4, 2010 17:44 - չքննարկված
…կարելի է կազմակերպել տնտեսություն, որը կծառայի սեփական ժողովրդիդ…
Բարի վերադարձ պրն Քիրեմիդջյան, շատ հաճելի է կրկին տեսնել ձեզ եթերուն…
Ն. Չաուշեսցկին 80-կան թվականներին անցկացրեց մի հանրաքվե, որի արդյունքներով օրենսդրորեն արգելք էր դրվում արտաքին փոխառություններ վերցնել «ազատ» շուկայում: Սրա արդյունքում 1980-1989թթ Ռումինիան փակեց պարտքի ամբողջական մասը և տոկոսները բոլոր արևմտյան պարտատերերին: Իսկ հետո ինչպես գիտեք Նիկոլայ և Ելենա Չաուշեվսկուները գնդակահարվեցին «տրիբունալի» որոշմամբ: Հետաքրքրական է, որ մի որոշ ժամանակ անց «տրիբունալի» նախագահողը ինքնասպան եղավ: Այսինքն այս ցուցադրական ակտը ուղված էր միջազգային հանրության այն իմաստով, որ Չաուշեվսկին անթույլատրելի նախադեպ էր ստեղծում և կարող էր «վատ» օրինակ հանդիսանալ այլոց համար: Սա, իմ կարծիքով, չի նշանակում, որ հնարավոր չէ ծառայել քո սեփական ժողովրդի բարեկեցության համար, քանի որ «գլուխդ կուտեն», այլ ասում է այն որ միայն համախմբված և ծայրաստիճան կազմակերպված լինելու դեպքում, առանց ահարկի մեծ առճակատումների գնալու այդ վաշխառուների դեմ, կարելի է կազմակերպել տնտեսություն, որը կծառայի սեփական ժողովրդիդ, այլ ոչ թե կշահագործվի այլոց համար: